Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՊԵՏ ՏԱԳԵՆՍՈՒՐԳՈՅ. Ի ՇԻԼԼԵՐԷ...


(էջ 269-270)



Բանաստեղծությունը հանված է 64 թվահամարի տակ պահվող 2-րդ տետրակից ։
Շիլլերի բանաստեղծություններին Աբովյանը ծանոթացել է սկզբում իր ուսուցիչ Գրասի,
ապա Ֆրիդլենդերի միջոցով։ Դորպատյան օրագրերում հիշատակություն կա այն մասին,
որ Աբովյանը գերմաներեն լեզվին վարժվելու համար թարգմանություններ է արել գերմաներենից
հայերեն և հայերենից գերմաներեն։
Շիլլերի բանաստեղծությունը գրված է 1779 թվ.։
Աբովյանի թարգմանությունը կատարված է բնագրից։ Բնագրի և թարգմանական տեքստի
համեմատությունը ցույց է տալիս, որ Աբովյանը ձգտել է հարազատ մնալ բնագրին։ Թարգմանության
տեքստն առաջին անգամ տպագրվել կ 1940 թ. Խ. Աբովյանի Երկերի 2-րդ հատորում,
էջ 61։

ՍՈՒԳ, ԱՐԱՐԵԱԼ Ի ՄԵԾԱՆՈՒՆ ԱԼԲՐԵԽՏԷ ՀԱԼԼԵՐԷ...


(Էջ 271 ֊274)



Բանաստեղծությունը հանված է 64 թվահամարի տակ պահվող ՝2֊բդ տետրակից։
Թագմանությունը կատարված է գերմաներենից, Աբովյանը Հալլերից թարգմանել է 2
բանաստեղծություն. երկրորդը՝ «Դարձեալ ի վերայ նորին» (էջ 275—277)։ Այս բանաստեղծություններն
Աբովյանին համակել են իրենց մոտիվներով, որոնք հարազատ են եղել նրա
հոգուն։
76 թվահամարի տակ պահվող ինքնագիրը նույն բանաստեղծության վարիանտներից է։
Տպագրվում է առաջին անգամ։

ԷՐԼՔԵՈՆԻՂ.
(էջ 278-279)



Գյոթեի բանաստեղծություններից է։ Աբովյանը թարգմանել է բնագրից։ Աբովյանի օրագրում
զետեղված է պետերբուրգյան թերթերից մեկից արտագրված նեկրոլոգը
Գոթեի մահվան առթիվ, իր օրագրերում Աբովյանը զետեղել է Շիլլերի վայմարյան շրջանի
նամակներից մի քանի հատվածներ, որտեղ խոսում է սիրո և բարեկամության մասին։
Տպագրվել է առաջին անգամ 1940 թ. «Խ. Աբովյան, Ընտիր երկեր», էջ 59-ում։

ՈՂԲ ՕՐԻՈՐԴԻ ՄԻՈՅ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԸՆԿԵՐԻՆ ԻԻՐՈՅ.


(էջ 230)



Հանված է դարձյալ 64 թվահամարի տակ պահվող տետրակից։ Տետրակում զետեղված են
նաև այլ թարգմանություններ նույն հեղինակից, ինչպես «Եղերերգութիւն ի վերայ շինական
աղջկան միոյ» (էջ 281—282), «Հովհաննես և Անխին» (էջ 282 — 285), «Ադելսաան և ՐոզխԷն
(էջ 286—289)։
18 ֊րդ դարի գերմանացի բանաստեղծ Հհոլտը Աբովյանին դուր է եկել իր ժողովրդական
մոտիվներով։
Տպագրվում է առաջին անգամ։