Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԻԱՆՏՆԵՐ

ՀԱՆԳԵՐՈԻՔ ԱՍՏ ՔՈՒՆ ԱՆՕՅՇ...

(էջ 309)

Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 104 թվահամարի տակ պահվող սևագիր տետրակից։

Տպագրվում է առաջին անգամ։

ԼՈԻՍԻՆԸ ԴՈԻՐՍ Ա ԵԿԵԼ...

(էջ 310)

Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 47 թվահամար ունեցող ձեռագրից, գրված է մատիտով, դժվար ընթեռնելի, տեքստը աշխարհաբար ւ։

Տպագրվում է առաջին անգամ։

ՈՍԿԵՂԵՆ ՊՍԱԿ ԳԼԽՈՑ ՄԵՐՈՅ ԹԱԳ.

(էջ 311)

Հանված է 73 թվահամարի տակ պահվող ինքնագրից. բովանդակությունից երևում է, որ ուղղված է Ներսես Աշտարակնցուն՝ նրա կաթողիկոս օծվելու առթիվ,

Տպագրվում է առաջին անգամ։

ԼԻԶԱ ՅԱԻՈՒՐ ՄԻ...

(էջ 312)

Հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից. գրության թվականն անհայտ է։

Տպագրվում է առաջին անգամ։

Ի ԾԱԾԿԻԼ ՏԵՍՈՅԴ...

(էջ 313)

Բանաստեղծության հատվածը հանված է 76 սևագիր էջից. դորպատյան շրջանի չափածո խոհերից:

Տպագրվում է առաջին անգամ։

ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ.

(էջ 314)

Հանված է 74 թվահամարի տակ պահվող ինքնագրից. գրաբար, գրված է Դորպատում դժվար ընթեռնելի ջնջումներով։

Տպագրվում է առաջին անգամ։