Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՎ է ԱՅՍ ՇԱՄԲՈԻՇ.

(Էջ 317)

Հանված է Վ. Աբովյանի (Խ. Աբովյանի որդու) ձեռքով բանաստեղծությունների տետրակից. (պահվում է Խ. Աբովյանի արխիվում, № 70-ի տակ): Բնագիրը չկա։

Տպագրվում է առաջին անգամ։

ԱՅԼ ԱՆՍԻՐՏ ԱՅՍ ՋԱԻԱԿՔ...

(էջ 318-322)

Այս բառերով սկսվող չափածո հատվածը շարունակությունն է կազմում «Մեկնութիւմ երկնային մարմնոց ըստ հասկացողութեան հայոց» վերնագիրը կրող չափածո գործի սևագիրը հանված է № 96 ձեռագրից գրված է Դորպաաում, նույն ցիկլին է պատկանում «Եւ երիտասարդը սիրեն...» չափածո կտորը (էջ 323—325)։

Տպագրվում է առաջին անգամ։

Ի ՇՐՋԻԼ ՆՈՅՍ....

(էջ 325-327)

Հանված է 109 թվահամարի տակ պահվող ինքնագրից. շարունակությունն է № 96 ձեռագրի չափածո գործի։

Տպագրվում է առաջին անգամ։

ՆՈՐ ԻՆՉ ԵՆ ԱՅՍ ՑՈՅՑՔ...

(էջ 329-330)

Հանված է Աբովյանի արխիվում 86 թվահամարի տակ պահվող սևագիր ինքնագրից գրաբար. գրված է Հաղպատում, հավանաբար 1827 թ. ընթացքում։ Աբովյանն այս բանաստեղծությունը սևագրել է մի ծրարի վրա, որի վրա գրված է նաև իր հասցեն հետևյալ մակագրությամբ՝ «Շնորհունակ խոհեմամիտ տիրացու Խաչատուր Ավետիքեան Ապվեանց Քանաքեռցին», ապա շարունւսկությունը «Շնորհափայլ Պայազատազնեայ գերազան Ազնուազարմ պատուտկան բարերարեացն նոր զգայ ի սուրբ վանս ուխտին ղՀաղպատայ այլ և Սանահնի Եսային գրեց»։

Ծրարի վրայի հասցեագրումը դարձյալ հաստատում է, որ Աբովյանի հոր անունը եղել է Ավետիք։

Տպագրվում է առաջին անգամ։

ՈՐ ՀՈԳԻՈՅ ԱՅՍՕՐ... և ՀԻՄ ԹՈԹԱՓԵՑԱՆ...

(էջ 331-332 և 333 - 334)

Այս բառերով սկսվող բանաստեղծությունները հանված են 108 թվահամարի տակ պահված ձեռագրից, գրված են Դորպատում։

Տպագրվում են առաջին անգամ։

ԲԱԶՄԻՑՍ ՄԻՆՉ ԶԱՑՍ ԹՈԹ ՏԱՅԻ...

(էջ 335)

Հանված է 74 թվահամարի տակ պահվող տետրակից գրված Երևանում։

Տպագրվում է առաջին անգամ։