Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԲԵԼ— Ըստ Աստվածաշնչի Ադամի կրտսեր որդին, որը զոհ է դառնում Հարազատ
եղբոր՝ Կայենի չար նախանձին։ — 27:
ԱԲՐԱՀԱՄ— Ըստ Աստվածաշնչի Հրեաների նահապետը։— 346։
ԱՋԲԱՐ ԱԴԱՄ— (1816—1846) Աբովյանի ժամանակակից աշուղ։— 261։
ԱԼԱՄԴԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ— (1796—1834) Հայ բանաստեղծ։ Հայտնի է եղել նաև
մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Ներսիսյան դպրոցի առաջին տեսուչը։— 88, 140։
ԱԼԵՔՍԱՆԴՐ— Ալեքսանդր I, Ռուսաստանի կայսր (1777—1823). իշխել է 1861 —1825թ.
Նրա օրով սկսվեց ռուսական նոր արշավանքը Անդրկովկաս։— 53։
ԱԿԻՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ— Աբովյանի պանսիոնի աշակերտներից. հետագայում սովորել է
Դորպատի համալսարանում. զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ և.
մանկավարժությամբ, Փոնգոյանի հետ առաջին անգամ հրատարակել է «Վերք Հայաստանի»–ն ։—240։
ԱՂԱՄԱԼՅԱՆ— Երևանի ազնվական հին տոհմ, աչքի են ընկել ռուս–պարսկական պատերազմի
ժամանակ դեպի Ռուսաստանը տածած համակրանքով։— 206։
ԱՂԱ ՄԱՀՄԱԴ ԽԱՆ 18-րդ դարի վերջի պարսից շահ Ղաջարների դինաստիայի հիմնադիրը,
հայտնի է Թիֆլիսի վրա կատարած իր ավերիչ արշավանքներով՝ 1797 և 1797
թվականներին։— 183։
«ԱՂՈՒԱՆԱՑ ԴԱՇՏ— Ատրպատականե (Ադրբեջանի) այն մասը, որտեղ տեղի է ունեցել
Վարդան Մամիկոնյանի առաջին ընդհարումը պարսկական զորախմբերի հետ։— 15, 134։
ԱՅԱՔՍ—ԷԱՍ— Տրոյական պատերազմում Պատրոկլեսի դիակը փրկող երկու նույնանուն
Հերոսներ։— 300։
ԱՆԱԿ— Ըստ ավանդության։ Գրիգոր Լուսավորչի հայրը։— 16։
ԱՆԴՐՈՄԱԽԵ— «Իլիական»-ի հերոսուհիներից. Տրոյայի թագավորի որդի Հեկտորի
կինը։— 239, 302,
ԱՆՏՈՆ ԵՊՒՍԿՈՊՈՍ— էջմիածնի վանքի միաբաններից։ Աբաքյանի խնամակալը։— 18։
ԱՍՔԱՆԱԶՅԱՆ ՃԵՌՔ»— Ըստ ավանդության Հայկի տոհմի ներկայացուցիչները։— 211։
ԱՏՐԻԴԵ— Հոմերոսի «Իլիական»–ի հերոսներ Ագամեմնոնի և Մենելաուսի հայրը— 300։
ԱՐԱ-Ըստ ավանդության Հայկի սերնդիր, Արամի որդի, որ զոհվել է ասորական
բռնավոր թագուհի Շամիրամի հետ ունեցած պատերազմի ժամանակ։— 23, 330
ԱՐԱՄ–Ըստ ավանդության Հայկի՝ հայ ժողովրդի նահապետի որդին։— 15, 16, 17
23, 24, 27, 28, 123, 211, 215, 330։
ԱՐԿՈԻՐԻ (Ակորի)— Մասսի փեշերին ընկած գյուղ, որտեղ գտնվում էր ս. Հակորի վանքը.
կործանվեց 1840 թ. երկրաշարժիզ։— 49։
ԱՐՄԵՆԱԿ— Ըստ ավանդության Հայկ նահապետի անդրանիկ որդին։— 23, 59, 61, 123։
ԱՐՍԵՆ— (Ընծայեցի) Հազկերտ 2-րդի զորաբանակում հրամանատար Հայոց այրուձիի։
Ընկել է 451 թվին պարսից դեմ մղված ազատագրական պատերազմում։— 23, 123.
ԱՐՏԱՇԵՍ— Հայոց թագավոր, հիմնադիր Արտաշեսյան դինաստիայի. իշխել է 114-83
թ. թ. մ. թ. առաջ։— 329։
ԱՐԱՅԱՆ ՀՍԿԱՅՔ— Հունական ցեղի գլխավոր ռազմիկները հունա-տրոյական պատերազմի
ժամանակ։— 300։
ԱՔԻԼԼԵՍ—«Իլիական»– ի գլխավոր հերոսներից, Պելեյի և Ռետեսի որդին, մասնակցում է
հունա-տրոյական պատերազմին, ընկնում է Պարիսի նետից։— 299։
ԲԱԳՐԱՏՈՒՆԻ— Նախարարական հնագույն տուն Հայաստանում։ Արշակունիների թագավորության
ժամանակ Բագրատունյաց էր պատկանում թագադրության իրավունքը։ Հետագայում
Բադ.- ի տունը գլխավորեց Հայաստանի երկարատև պայքարը արաբական զավթիչների
դեմ և 9-րդ դարի երկրորդ կեսում հաստատեց իր թագավորությունը։ Իշխել է Հայաստանում
885-ից մինչև 1045 թիվը.— 53, 54։