Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԴԱԼՈՎ ՖԱՀՐԱԴ— Անծանոթ հայ, որին Աբովյանը հանդիպել է Դորպատում։-
66, 70, 71։
ԲԱՆԳՐԱՏԻԵՎ (Պանկրատիև)— Ռուսաց հրամանատարը Պարսկաստանում
1830-ական թվականներին։— 53։
ԲԵԼԻԱՐ— Ըստ հրեական ավանդության սատանաների գլխավորը։— 46, 100։
ԳԱՐԵԳԻՆ— (Գարեգին Սրվանձտյան) Հազկերտ 2-րդի օրով պարսից բանակում
գտնվող Հայոց այրուձիի զինվորներից մեկը, որը աոաջինն ըմբոստացավ Հազկերտի
հրովարտակի դեմ։ — 134։
ԳԵՂԱՄ– Ըստ ավանդության Հայկի սերնդից, Ամասիայի որդին։— 59, 61։
ԳԵՂԱՐԴ— Ըստ ավանդության այն նիզակը, որով հռոմեացի զինվորները խոցեցին
քրիստոսին խաչելության ժամանակ:— 25, 53։
ԳԵՂԱՐԴԱ ՎԱՆՔ- Միջին դարերի հայկական վանք, լինելով վիմափոր, ստացել է
Այրի վանք անունը։— 222, 227։
ԳԵՈԹԵ— Գերմանացի բանաստեղծ (1749 —1832)։— 134։
ԳՈԹՔ (Գոթեր)— գերմանական բարբարոս ցեղերից. 3-րդ դարից տարածվում
են Եվրոպայում և սկիզբ դնում հռոմեական կայսրության կործանմանը։— 106։
ԳՐԱՍ — Աբովյանի առաջին ուսուցիչներից Դորպատում։— 78, 79։
ԳՐԻԳՈՐ— Ըստ հայկական եկեղեցական ավանդության Անակ Պարթևի
որդին, հիմնադիրը հայ–լուսավորչական եկեղեցու։— 32։
ԴԱՎՒԹ ԽԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ— Պարսից դեսպան Ֆրանսիայում 1816 թ.։— 262։
ԴԱՖՆԱ— Ըստ հունական դիցաբանության այն գեղեցկուհին, որը հետապնդվելով
Ապոլլոնից, վախից արձանացավ և վերափոխվեց ծառի։— 129, 293, 294։
ԴԵՐՆ ՇԱՊՈՒՀ- Հազկերտ 2-րդի ներկայացուցիչը Հայաստանում, և նրա
հարկային քաղաքականության կիրառողը։— 133։
ԴՈՒՇԷ ՅՕՀԱՆ— Գերմանացի բանաստեղծ (1725 —1787յ, գրել է դիդակտիկական
բնույթի բանաստեղծություններ։— 292։
ԵԶԵՆԱՅ— Եզեկիել։ Ըստ հրեական ավանդության չորս մարգարեներից երկրորդը,
Երուսաղեմի քահանան, 597 թ. (մ, թ. ա.) վտարվեց Երուսաղեմից։— 22հ
ԵՈՖԵ— (Յավա) Միջերկրականի ափերին գտնվող Յաֆա նավահանգստային
քաղաք։— 269։
ԵՍԱՅԻ– Ըստ ավանդության հրեական մարգարե, որին վերագրվում է ազգերի
ապագայի գուշակումը։— 27, 28։
ԵՓՐԵՄ ՍԵԹ— Աբովյանի ժամանակակից հայ եկեղեցական պատմագիր։— 54։
ԶԱՐՄԱՅՐ– Հայ նավապետ, ըստ ավանդության հույն-տրոյական պատերազմում
կռվել Տրոյայի պարիսպների տակ հույների դեմ։— 23։
ԶԵՎՍ- Ըստ հունական դիցաբանության աստվածների հայրը։— 301։
ԻԼԻՈՆ— Թագավորություն Փոքր Ասիայում, որի մայրաքաղաքն էր Տրոյան։—300, 301։
ԻՍՄԱԵԼ— Ըստ Աստվածաշնչի Հուդայի ցեղից. դավաճան։— 53։
ԼԱԶ— Վրացական բեղերից, բնակվում են Բաթումի և տրապիզոնի միջև։— 22։
ԼՈՒՆՈՒԼԼՈՍ— Հռոմեական զորավար. ապրել է 106—56 թ. մ. թ. առաջ։ 70թ.
Տիգրան 2-րբի թագավորության ժամանակ արշավում է Հայաստանի վրա է— 22։
ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵՆ— Խաչատուր Բեկ-Շահնազարյան— Գավիթ Խան Ծատուրյանի քրոջ
որդին, 1820 թ. վերջերից ապրել է Երևանում և Թիֆլիսում։— 53։
ԽԱՐԱՄԱՆԻ ԴԵՎԵՐ– Ըստ ավանդության պարսից չարության աստված Արիմանի
դևերը։ — 136։
ԽՈՐԵՆ— (Խորեն Ընծայեցի) Հայոց այրուձիի զինվորներից, որն ընկավ 451 թ.
Ավարայրի ճակատամարտում։— 23։
ԿԱԴՄՈՍ — Հայկ նահապետի թոռը, Արամանյակի որդին, որը ըստ ավանդության
ահազանգեց Հայկին Բելի հարձակման մասին։— 59 ։
ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵԶՆԱՆ— Աբովյանի մտերիմներից, աչքի ընկնող մտավորականն
ապրել է 61 Պետերբուրգում, եղել է սուս զինվորական։— 86։
ԿԱՐԱՄԶԻՆ— (1766—1826) Ռուս գրոդ, բանաստեղծ, պատմաբան։— 295: