Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԱՊԵՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ— 1828 թվին Կարինից Կովկաս եկած հայ գաղթականության
առաջնորդ։ Հետագայում Վրասաանի և Իմերեթի թեմի առաջնորդ։— 30։
ԿԱՐՇ ԱՆՆԱ ԼՈԻԻԶ— Գերմանացի բանաստեղծուհի (1722 —1791), ծագումով գյուղացի.
գրել է հովվերգություններ։ Նրան անվանում կին գերմանական Սաֆո։— 290։
ԿՐՈՆԻԴ— Ըստ հունական դիցաբանության ժամանակի աստված, Կրոնոսի զավակներից։
-297, 298։
ՀԱԶԿԵՐՏ— Հազկերտ 2-րդ, պարսից թագավոր (440 457) ձգտում էր բռնությամբ
քրիստոնեության վերացման միջոցով ստրկացնել հայ ժողովրդին։ Արտ հետևանքը
եղավ հայ ժողովրդի մեծ ապստամբությունը 451 թվին՝ Վարդան Մամիկոնյանի
գլխավորությամբ։— 133, 134, 137։
ՀԱԼԼԵՐ ԱԼԲՐԵԽՏ— (1708 — 77) Շվեյցարացի հնագետ, ֆիիոլոգ, բանաստեղծ, աչքի
է ընկել «Ալպեր» պոեմով։— 271, 272, 274։
ՀԱՂՊԱՏ— Սանահնի մոտ գտնվող հայոց նշանավոր վանքերից մեկը։— 122, 330։
ՀԱՅԿ— Ըստ ազգային ավանդության հայ ժողովրդի նախահայրը, սպանելով բռնակալ
Բելին, պահպանեց իր տոհմի անկախությունը։— 23, 28, 52, 50, 123, 314, 330։
ՀԱՐՈԻԹՅՈԻՆ— Խաչատուր Աբովյանի հորեղբայրը։— 45, 88։
ՀԵԿՏՈՐ— Իլիականի հերոսներից. Տրոյայի թագավոր Պրիամոռի ավագ որդին—
ընկավ Աքիլլեսի նետից։— 299— 302։
ՀԵՐԱԿԼԵՍ կամ Հերկուլես— Հույն դիցաբանական հերոսներից, հայտնի էր իր
ֆիզիկական մեծ ուժով։— 52, 135։
ՀԵՕԼՏ Լուի Հանրի Քրիստոֆ— (1748—1776) «Գրոհի և փոթորկի» շրջանի գերմանական
բանաստեղծ։— 280, 281, 283, 286։
ՀԻԴՐԱ— Ըստ հունական դիցաբանության հարյուր գլխանի վիշապ, որին սպանեց
Հերկուլեսը— 135։
ՀՄԱՅԱԿ- Վարդան Մամիկոնյանի մեծ եղբայրը Վարդանանց պատերազմի
մասնակիցներից։— 23, 123։
ՀՈՄԵՐՈՍ- Ըստ հունական ավանդության «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակը,
կույր երգիչ, ապրել է 9 կամ 10–րդ դարում մեր թվ. առաջ։— 299։
«ՀՈՆՔ»— (Հոներ) թափառական ցեղ թյուրքական ծագումով, սկզբում տարածված էին,
Ալտայի շրջանում, չինական սահմանների վրա և այլն։ 1-ին դարի կեսերից շարժվեցին
դեպի արևմուտք և 3-րդ դարում Աթթիլայի գլխավորությամբ ներխուժեցին Եվրոպա։— 106։
«ՀՌԵՓԵԿԱ», ՌԵՐԵԿԱ— Ըստ հրական ավանդության Իսահակի կինը, նա փորձեց իր
որդի Հակոբին վերապահել անդրանկության իրավունք. դրանից առաջ եկան աղետալի
հետևանքներ։— 284։
ՄԵՆԵԼԱՈԻՍ— Սպարտայի թագավոր՝ հույն-տրոյական պատերազմի ժամանակ.
Հեղինեի ամուսինը։— 299։
«ՄԵՍՐՈԲ» (Մեսրոպ Մաշտոց)— 5-րդ դարի սկզբի հայ գիտնական, սրա ջանբերով
412 թվին ստեղծվեցին հայ գրերը։— 123։
ՄԹԱ-ԾՄԻՆԴԱ— Թիֆլիսի մոտակա սարերից մեկը, որը համարվում է սրբավայր։—217։
ՄԻՀՐՆԵՐՍԵՀ— Պարսից թագավոր Հաղկերտ 2-րդի զորքերի գլխավոր
հրամանատարը։— 136։
ՄՈՎՍԵՍ- Ըստ ավանդության մարգարե։— 123
«ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆՅԱՆ» (Մովսես Խորենացի)— 5-րդ դարի հայ մեծ պատմիչ։- 22։
ՄՈԻՍԱՅ (Մուսա)— Ըստ հունական դիցաբանության երգի և արվեստների
աստվածուհիներից։ Ըստ Հեսեոդոսի մուսաները ինն էին և հանդիսանում էին
Զևսի դուստրերը, մուսաները բնակվում էին Պառնասի վրա։— 126, 133,
162, 211, 213 , 216, 265։
ՅԱՓԵԹ— Ըստ ավանդության Նոյի ավագ որդին:— 49։
ՆԻԿՈԼԱՅ— Նիկոլայ 1-ին, ռուսական կայսր։ (Ծնվել է1796—1855)։— 21, 53, 330։
ՆՈՐ ՀՈՂ— Հյուսիսային ծովում գտնվող կղզիներից մեկը։— 106։
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ— Աբովյանի աշակերտներից։— 262։
ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ ԱՂԱՋԱՆ– Աբովյանի դպրոցական ընկերներից։— 88։
ՇԻԼԼԵՐ— Գերմանացի բանաստեղծ (1759—1805)։— 269։