Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԱՂ Ի ԳՈՅՆ Ի ՔՈՑ ԲԱՐԵԱՑԻՆ


1 Խորշոմեցան՝ աչք իմ յըստէպ՝ հայելոյ սէր իմ հայ<ելոյ>
Ուստի եկի՝ անգէն անթարթ՝ հայելոյ՝ սէր իմ հայե<լոյ>
Ո՞հ կորեալ հոգիս՝ հառաչանօք յիշելոյ սէր իմ յիշե<լոյ>
Զսէրդ ազնիւ՝ յոր կապեցայ գերիս քոյ, սէր իմ գե<րիս քոյ>
Արփի սփոփիչ վիրաց քոյոյ սիրելւոյ, սէր իմ սիրե<լւոյ>
Հայր Յարութիւն չքնաղ անուն իմ հոգւոյ, սէր իմ իմ<հոգւոյ>

Արդ ոչ ջնջոց անձեռոցկաց բաւանան սէր իմ բա<ւանան>
Բառնալ զարտօսր իմ զոր հսկեմ ծովանման սէր իմ ծո<վանման>
Ոհ՝ սուք գիշերի՝ տագնապաւոր է իմ այն, սէր իմ է <իմ այն>
10 Զի ծանօթիդ՝ եմ անծանօթ բացական, սէր իմ բա <ցական>

Չզնին ընթաց կենաց իմոց նուազին սէր իմ նու <աղին>
Մինչ սիրելւոյդ տես և հայեացք պակասին սէր իմ <պակասին>
Ո՛չ ժամանեն՝ ձայնք եղգական՝ որբ հնչին, սէր իմ որք <հնչին>
Զի գիտեսցես ի մեծ սուգս է սիրելին, սէր իմ։

Աւա՞ղ սրտիս՝ զառամելոյ այս ցաւօք, սէր իմ
Որ բացադնիմ ի ցանկալւոյդ տարածանօք սէր իմ
Ոհ՝ ոչինչ հանգիստ են հանգուցիկ յայս վայոց սէր իմ.
Որով կոծեմ անզուսպ աչօք զիմ մորմոք, սէր իմ։

Տեսի՞ց արդեօք զտգեղն իմ խուց՝ զմենարանն, սէր իմ,
20 Յոր քաղցրանայր՝ անձն իմ ձեօք անսասան, սէր իմ,
Ոհ և կամ զպար սուրբ ընկերացս մերձական, սէր իմ,
Որովք անմահ՝ կարծիւր կեանքն իմ մահական՝ սէր իմ.

Ո՞հ երբ լինի լսել զհնչիւն զեփիւռիդ՝ սէր իմ
Եւ կամ զձայն երգոց ազնիւ տատրակիդ սէր իմ,
Ասել միոյն՝ ածել զկարգ՝ սեղանիդ, սէր իմ,
Եւ միւսոյն խրախել զքեզ իմ ցանկալիդ, սէր իմ։

Իսեմ զկարգ զիմ աղետից՝ յայս պայման, սէր իմ,
Թէ ո՛չ տեսից զքեզ ո՛չ գտից ինձ դարման, սէր իմ,
Ո՞հ անդ լուծանեմ, զվիշտ սրտի՛ս անբաժան, սէր իմ.
30 Երբ նկարին՝ ինձ դէմք ձերին հրաշական, սէր իմ։

Բոտեմ սիրով՝ ունել զիս միշտ անմոռաց, սէր իմ,
Որ անսփոփ եմ յամենից սիրելեաց, սէր իմ,
Խաչուկ խղճոյս, որ եմ ի ձէնջ տարակաց, սէր իմ,
Մի տալ սրտիս քոյդ լռութեամբ՝ լռակեաց սէր իմ։