Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բանիցս դողալով՝ մայր քո և եղբարքդ սիրտ տուեալ միմեանց,
Կամեցաք հպիլ, շօշափել ձեռօք զայս նոր արարած։
Չև իսկ մերձեցեալ անդէն հոգեսպառ յերկիր գլորիմք,
Պակուցեալ նորին յահեղ նշուլից՝ լուսասքանչ դիմաց։

Խարխալուն մայր քո և ես ծեքունիս՝ անգէտ մնալով,
Կական արձակեալ յամայր ի հեռուստ դեդևիմք լալով։
Ո՞չ մեք տնկեց աք՝ զույգի, զորթ, գուռի, ասեմք ողբալով,
Ոչ մեր են աշխարքս, շարժուն և զեռուն, այս ցամաք և ծով։

Ե՛կ, հայեա՛ց, որդեա՛կ, ահա՛ Արկուռին, ուր արկաք զուռին,
70 Ահա և Մարանդ, ուր մայր քո է անդ ընդ յաբկալ շիրմին։
Աստ էր մեր հովիտ, ա՛նդ մեր բնակարան, ա՛նդ խաշնատեղին։
Աստ մեր զոհարան, ա՛նդ վրանավայր ի ձորամիջին։

Տես՝ շերտ մի փայտեայ՝ անշուք, անպիտան՝ աստէն երևեալ,
Ծակէ, ծակոտէ, ոչ թողու հայիլ, ի կուշտ իւր գնալ»:[1]
Ասէր և ողբայր խորշոմ ծեքունին՝ զլանջօքս անկե ալ.
Տուցանէր զոլորտս, որ շուրջ զմեօք. մատամբ իւր օրհնեալ։

Չէ՛ նա շերտ փայտի, չէ նա անպիտան, չնչին ստեղծուած.
Որպէս դուդ կարծես, կրկնեցի առ նա, Հայր համայն ազգաց։
Է՛ նա դրոշակ՝ վահան, զէն, ասպար Արքային փառաց,
80 Որով փշրեց ան ժանիք՝ մահագլուխ իշխանին դիւաց

«Սա՞ ...սա՞ ...լսե՜ք զայս Յափէթ, Սէմ և Քամ, զաւակք անդրանիկ.
Լսէ՞ք, զինչ նոր ձայն, նոր դարձ շրջանի տեսանի այժմիկ։
Այս լուր և յիմ դարս հնչեաց՝ լռեցաւ, թէ այր մի մարտիկ
Հարցէ ուժգնաձեռն՝ խաչին զօրութեամբ դժոխոցն զնիգ»։

Ասաց և կալան՝ ոմն ըզուսոցս և ոմն զձեռացս,
Բոլորեալ զինև իբրու ջոկ մաքեաց ըզհօտովք զառանց։
«Գնա՛, տար՝ ասեն, աղաչեմք զքեզ, զայս ձև նշանաց,
Գնա՛, տար՝ ի կառս ի վայրս հանգստեան քոյոց նախահարց»։

Ի ձայն երկնագրոհ, դէմս յարտասուաթոր, լի անմահութեամբ՝
90 Հային ի կայան իւրեանց հին աւուրց, հային կարօտով,
Եւ բացեալ զկուրծս՝ անդ բազկատարած՝ միաձայն հնչմամբ՝
Օրհնենը ըզգարուց անհուն կառավարն գոհաբանելով։

«Հեղեղաց ալիք Քև դադարեցաւ՝ էակ անսահման.
Եւ ճիռ՝ քեզանուէր իմ գերդաստանի աստ եգիտ զհանգիստ։

  1. Փայտեայ խաչն է, զոր կանգնեցաք ի վերայ գագաթան Մասսայ: