Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞վ անհուն, անհաս երկնքից տեսչութիւն էակիդ վերին.
130 Ո՞վ որոյ խորոց՝ անեզր իմաստից չի՛ք չափ բնալին.
Քանի անհնար, քանի դժուարին սահմանք անքենին
Քոյդ արարչատես ներհուն թափանցմանց բաց են և մեկին։

Ո՞ւր ձգին ձևակք ճարտար քոց մատանց, որ ո՛չ հարթեսցին.
Ո՞ւր ցողասցին շողք սրադէտ դիտմանդ, որ ո՛չ յայտնեսցին։
Քեզ օվկիանոս բանայ զիւր յարգանդ անդնդոց խորին,
Քեզ երկինք, երկիր, ծովք և արարածք ի ծունր խոնարհին։

Ո՞ր աչք լուսային տեսանել զՄասիս, զգավառ նախնային,
Թէ նախասահման քու կամք հրաշածին ո՛չ գործակցէին։
Քև բարձրաւանդակ գագաթք լուսահրաշք նորայն ամպածին,
140 Ածան, ամբարձան ի ծագս շրթանց երկնից կամարին։

Հանցէ՛ զիս աստի՝ Քոյ լոյս երեսաց՝ փրկի՛չ բարերար.
Որ միայն գովիս անյոյս նեղելոց հնարել զճար։
Երթայց և կալայց՝ հայթայթել անձին հանգիստ և դադար
Յորմէ զրկեցայ, անկեալ յալս դիպուած անել, չարաչար։