Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յահեակ թևէն այս ժողովուրդ անուշ աչօք ակնարկես,
Զի կարեկից խնամ ածելով ազգիս հայկայ ի նշխար,
Գութ և արտօսր ի սիրտ տանիս յորդւոց վերայ հայրաբար,
Գարուց հնգից ցհոլովել վշտաց տարեալ ոգեսպառ,
Հարաֆային կործանմանէն կործան եղաք մինչ իսպառ.
Ակնկալեալ այս օրերում զոր մնային մեր նախնիկ
Յազատութեան նշոյլ փայլել անկշիռ այն երախտիք։
Աղերսահայց քեզ պաղատեն արքայից մեր ուրուականք
90 Զվահատեալս սերունդ քաջաց՝ խմբել ի մի գումարտակ
Զի թէ այսօր հեծեմք ի լուծ ծանրատաղտուկ գերութեան,
Սակայն պատմեն դարք առաջինք՝ թէ զէնք դրօշակք հայկական
Ընդ Պոմպէի գոռ մրցէի<ն>վասն փառաց յաղթութեան,
Այլ գունդ բախտին՝ մախացաւ մեզ և թշնամեաց ետ կոխան։
Քերթողիս ձայն հայրենասէր՝ բանին պաշտող Եփրեմ Սէթ,
Յադրիական վեհ քաղաքէն տարաշխարհիկ յերկար յետ։
Իւրեան ազգին հին հայրենեաց անձուկ սիրոյն վառեալ հուրբ.
Ըմպել եկն զատենաբուխ՝ քառավտակ աղբիւր սուրբ.
Մի գլացայց ի վաստակոց ընդ հովանեաւ խնամոց,
100 Մի դլացայց մինչև ելցէ՝ ժողովուրդ իմ յանդրնդոց։
Մինչև երթեալ գտցէ հանգիստ՝ ի պատրաստեալ ի տեղին,
Զոր Պասկևիչ և Բանգրատևֆ՝ ձեռամբ շնորհեն Անեղին։