Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ով լցուցիչ մերոց կարեաց
Որ կամեցօղ ես դու բարեաց,
Անթիլ, անհուն իմոց չարեաց
Ներել կարես՝ թէ կամենաս։

Որ արարեր զիս ի հողոյ
Անհնարին քեզ ինչ չգոյ,
Դու ի քարանց սեռս արդարոյ
Սերել կարես՝ թէ կամենաս։

Որ և առնել վերին զներքինս
10 Ել առաջին հուսկ զվերչինս
Զանթիւ գրեալ զմեղս անձինս
Քերել կարես՝ թէ կամենաս։

Քո զամենայն սրբոց մաղթանս
Միջնորդ առնեմ քեզ..., ընդ կեանս>
Որ զլերանց հանգոյն յանցանս
Ջրել կարես՝ թէ կամենաս։

Զիս զան արժանս գթութեան
Առնել անօթ ողորմութեան
Եւ ի կենաց քո դպրութեան
20 Դրել կարես՝ թէ կամենաս։