Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ Ա Յ Կ



Ռո՞ւսք... Ո՞վ են, յոր աշխարհէ,
130 Յոր սերնդոց, կամ յո՞ր տոհմէ.
Ասացէց ինձ, ո՛րդից Հայկայ,
Ինձ այդ անուն օ՛տար հնչէ։

Ո Ր Դ Ի Ք



Ի հիսսիսոյ՝ խաչազարդն ալ՝
Եկին փրկել զաշխարհ, զազգ մեր.
Բիւրիկայ որդից օրհնեալ,
Տիեզերաց աւետաբեր։

Դրոշակ նոցա ցնդէ զթիւ
Մեր անողորմ չարչարողաց.
Եւ խաչ նոցա զժանդ խռիւ
140 Պարսիկ և Թուրց մեր թշնամեաց։

Փայլի նոցա յաղթանակի
Նշան ի ծագս Արարատայ,
Ուր հանգուցան երբե՛մն նախնի
Մեր հայրենեաց ճիռց յետամնայ։

Քաջյաջողակ ազգ մեր հանգչի
Ընդ հովանեաւ նոցա՝ անխռով.
Հող մեր՝ վիճակ այսմ ազգի,
Որ այժմ ունի զցամաք, գծով։

Հ Ա Յ Կ



Դի՛ցն օրհնեսցեն զայդ բարերար
150 Խնամածու մեր և պաշտպան.
Դիցն հատուսցեն անհատաբար
Զայդ ճիգն օրհնեալ դոցա և ջան։

Բաբերարեա՛ երկի՛նց առատ՝
Յայս անտրիտուր շնորհ երախտեաց,
Զոր վայելէ իմ Արարատ՝
Հզօր ազգացս յանխնայ բարեաց։

Հանգի՛ր ի ծոց երանութեան՝
Հանգի՛ր զուարթ փո՛շի Հայկայ.
Ի վախճանի գորգիսդ ահա՝
160 Տե՛սին աչց քո յազատութեան։