Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վասն հաւատոյ, վասն օրինաց կորեան նորա փառք,
Ի ձեռս այլազգեաց, աշխարհ սիրալի, իշխանք բարեփառք,

Նոյն իսկ կրօնակիցք հալածեն զնա,
Եւ դաւանակիցք ո՛չ ժուժեն նմա.
Խուզէ նա անձին ուստէք օգնական,
Այլ ընդվա՜յր, զի չիք նմա ոք պաշտպան։

Ո՛հ, անհուն էակ դու ամենագութ հա՛յր արարածոց
Զի՞նչ այս դառնագին պատիժ, պատուհաս քոյոց ստեղծուածոց.

Առ քե՛զ իմ աղերս, առ քե՛զ իմ մաղթանք,
100 Առ քե՛զ իմ խնդիր, առ քե՛զ հառաչանք,
Թո՛ղ ամենաբարի աչք քո քաղցրացին
Յիմ ազգ թափառուն, յիմ ազգ վշտագին։

Ընկալ զաղաղակս ի խորոց սրտից առ քեզ ամբարձեալ,
Ընկալ զգանգատ, զոր հանէ առ քեզ հոգի ցաւագնեալ.

Յանհասիդ աթոռ հասցէ իմ բողոք,
Բարձրելոյդ յատեան ելցէ այս մորմոք.
Դու՝ յորոյ կախին վիճակք կակաց,
Դու՝ յորմէ ելին կարգք տիեզերաց։

Եւ թռչունք անգամ ունեն իւրեանց բուն, ուր օթագային
110 Եւ սողունք անգամ, որք ի սիրտ երկրի անվրդով հանգչին.

Այլ մեզ չի՛ք տեղի, չիք ուրեք դադար,
Ի վերայ երկրի, զոր ձեռք քո արար,
Սահի Հայկազունն միշտ ալեկոծեալ
Զաւակ և զտուն, զաշխարհ մոռացեալ։

Ո՛չ ձեռք քո հանեն յանդնդոց զքոյ զարարածս համայն,
Ո՛չ շունչք քո ածեն՝ կեալ նոցա յերկրի քեզ միշտ օրհնաբան.

Եկեսցկ՞ արդեօք և մեզ ժամանակ.
Զի անցցէ ի մէնջ այս խիստ քո մուրհակ.
Տեսցուք և մեք լոյս ի մերում գնդի,
120 Զոր ձրի վայելեն համայն ազգք երկրի:[1]

  1. Սույն բանաստեղծությունը № 58 տետրակում վերնագրված է «Զգացմունք ցավից սրտիս ի տեսանեան իմ լուսավորութեան զսիրելի հայրենակիցն իմ Ֆահրադ Բադալիան 832 ամիս 2-ը մարտի ի դեպս» և ունի հետ.յալ ծանոթությունը (տես էջ 70):