Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հայրենեացն քաղցրութիւն ո՞ւմ ոչ դրաւէ զսիրտ, ո՞ւմ ո՛չ շարժէ զեռանդն ներքին՝ ի ղրկելն ի սխրալի տեսութենէ այնր սրբազան վայրի, ուր ծնաքն և սնաքն, ուր զառաջինն ճաշակեցաք զհամ գոյացութեան մերոյ։ Սոյն այս հուր եռանդնաբորբոք էր՝ որ ի 1832 ամին ի լինելն իմ ի Դերպտ քաղաքի զցայգ և զցերեկ տանջէր զիս հանապազ. Ամենայն գերմանացի բարեկամ իմ նկատեալ զիս ջանային ամենայն կերպիւ փարատել ի մտաց իմոց, զայս վիշտ դառնակսկիծ։ Բայց ո՛չ ոք ի նոցանէ այնպէս ջերմ զգայր, այնպէս մարդասիրաբար դարմանէր զայսօրինակ վիճակ հոգւոյ իմոյ, որպէս անմոռանալի բարերարն իմ, անուանի պրոֆեսօրն և քաղաքական խորհրդականն անճառաշնորհն Պարրօտ։

Բազմիցս ցուցանէր ինձ զպատկերս հայրենեաց մերոց. կամ ընթեռնոյր զպատմութիւն ինչ ի վերայ աշխարհին մհրոյ առ ի դիւրացուցանել զաղէտս սրտի մերոյ։

Անգամ մի ևս տես անէ զվերոյիշեալ Ֆահրադ Բադալեանն խոյեցի ի մտանելն ի պոլիցէն։ Նկատեալ ի հանդերձիցն, զի Հայազգի է, իսկոյն ինքն ևս աճապարի անդ և առեալ զնա, տանի ի տուն իւր և տայ կոչել զիս, ուր ես միշտ անհրաւէր գնայի։ Մտեալ առ սիրելի ընտանիս նորա, տեսանեմ զնոսա խռովեալս. ո՛չ ոք կամի ի հարց իմ պատասխանել ինչ։ Նոքա քաջ ճանաչելով զկասկածոտ բնութիւն իմ, կամէին այսու առաւել ևս վառել զիս և արկանել ի մտատանջութիւնս։ Այնպէս զի, մինչև համարել իմ թէ յանցանք ինչ գործեալ իցէ իմ, զի նոքա այնպէս անսովոր վարէին ընդ իս։ Յայսմ վարանման, յայսմ խռովայոյզ վիճակի սրտի իմոյ, յանկարծ դրունք սենեկի անհամեմատ բարերարին իմ չետս բանին և նա ինքն՝ զձեռանէ կալեալ Ֆահրադի՝ կանգնի առաջի իմ այսու բառիւս «Ահա ցանկացեալն ի ձէնջ հայազգին»։ Առտեսիլ նորա և խօս ամենայն գերդաստանն բոլորի զին և բարձրաձայն խնդութեամբ և ծափահարութեամբ։ Արարիչ իմ, ո՞ր քարացեալ սիրտ ոչ փոխիւր աստ ի հուր կայծակնաբորբոք ի տեսիլ հայրենակցին, ի խնգակցութիւն այնպիսի ազնուածնունդ անձանց։ Ել զինչ Պարբօտ անուանի փիլիսոփայն, երկնային ուրախութեամբ դրոշմեալ ի դէմս՝ կայր մնայր յերկար առ ի վայելել զպտուղս առաքինութեան. որում վսեմ սիրտ նորա էր պատճառ։

Զամենայն զգացմունս և զզրոյցս մեր՝ զիարդ և իցէ, յայտնեալ իմ ի վեր անդր, բայց լսող կամ ընթերցող հայազգին որպէս ոչ զարմասցի, թէ այնպիսի անձն, ոք հոյակապ արժանի համարեաց ինքեան հրաւիրել ի տուն իւր զայնպիսի գծուծ, քրձազգեստ աղքատ ոք ողորմելի, առ ի միմիայն զիս առնել ուրախ տեսութեամբ հայրենակցոյն՝ հի՞մ քնքուշ այս զգացմունք։ Սովալ ոչ բաւականացե ալ, խնդրեաց ի նմանէ ճաշել ընդ մեզ. ապա իւրաքանչյուր ոք բաշխեալ աղքատին՝ ոմն զոսկի մի, ոմն զմանէթ և այլն այնպէս արձակեցին զնա։ Բայց այս զամենայն բորբոքէին, մորմ ոքէին զիս. ի տեսանելն ազգակցոյն իմոյ զայնպիսի դառն վիճակ, զայնպիսի սգալի կերպարան։ Մահ խնդրէի անձին ի ցաւոցս, բայց կեանք իմ չէր տուրք։ Որպէս մոռացայց և զսխրալի նոցա զրոյց ի ժամ հացկերութին։ «Որպրսի չքնաղ դէմք, որպիսի գեղեցիկ գծագրութիւն երեսաց, որպիսի նազելի են աչք Հայկազնոյս» և այլն և այլն. Զայսօրինակ դիպուածս մարդասիրութեան զհարիւրաւորս զբիւրաւորս տեսեալ է իմ առ գերավսեմ անձինս այսոսիկ, զորս այժմ չէ տե-