Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԻՕՐԴՆ ՖՈՆ ՇՎԷԲՍ Ի ՎԵՐԱՅ ԵՐԳԵՀՈՆԻ (ԿԼԱՎԻՐ)


Յերեկոյին յ 9-րդում ժամու. 4 Ապրիլի 1832. Դերպտ



1 Երկինք ցելանի
Եւ երկնայնոցն պար
Զքև սաւառնի
Աստ խնդապատար.
Լսել զքո նուագ, յզմայլքյլ քո ձայն.
Համբուրել զշրթունս քո մեղրածորան.

Ո՛չ զոք զարթուցին
Նոքա հեշտալի.
Ոչ զոք հողածին
10 Այնպիս լռելի,
Որպէս քո զուարթուն զաւակ երկնային
Ներդաշնակութիւն զիմ թմրեալ մարմին։

Զմատունս շարժես
Քո նուրբ, ոսկեձոյլ
Ինձ շիջուցանես
Զսրտիս նշոյլ։
Ո՛հ մի՛ հարկաներ զքո նուադարան
Մինչ իմ հարուածոց ո՛չ տաս ինձ դարման։

Չքնաղ երեկոյ
20 Որոյ վերջալոյս
Ի տան սիրելոյս
Զառաջն ետ ինձ լոյս։
Զերմ[1] իմ զգայարանք վառեց ան սիրովի
Ի տարածիլ քեզ յիմ գիմս զքո գորով։

Աստեղք Թոթափին
Առ քեզ ի բարձանց
Կանգնին, բոլորին
Զքև շրջակաց.
Այլ քո լուսահրաշ այտուց շառափղ
30 Խաւար արկանի, փակէ զնոց<ա> շափղ։

  1. Սառն