Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչք քո յիս հային,
Եւ ես նուաղիմ,
Ձայն քո յիս հնչին
Եւ ես շուազիմ.
Հուր կայծակնաբորբոք փայլի ի դիմաց
Բոց յոսկերոտիս իմ մաշուն մեռած։

Ընդէ՞ր յա պաղես
Հրեշտակ չնաշխարհիկ
Յիմ տխուր երես
40 Թևովք քո մեղմիկ
Բերել զեղեմայ շունչ կենդանարար
Յածել զիս ի կեանս, յանդրանկացն ճառ։

Թող զիս դատեսցեն
Թահիճք դժոխոց
Թող զիս մատնեսցեն
Նոքա դառնախոց.
Այլ ուր և հնչեսցի այս անոյշ քո ձայն
Անդ է իմ դրախտ, երկինք և կայան։

Յիշեսցես արդեօք
50 Հրեշտակ դու հոգւոյս
Մինչ առ տապանօք
Ոսկերք իմ հէքոյս
Խախտեսցին։ Հնչել զայս փող հարութեան
Տալ ինձ աւետիս նոր կենդանութեան։

Եւ ի խորս երկրի
Եղիցի ինձ լոյս
Եւ յանդունդս ծովի
Եղիցի ինձ յոյս,
Ուր եւ ցնցեսցես արփի իմ չքնաղ
60 Նշոյլ քո բարձցէ անդ զիմ շամանդազ։

Անտի խնկեսցին
Իմ ջերմ պաղատանք
Անտի սլասցին
Առ քեզ հառաչանք
Բնկալ անդ ի ծոցդ, դու ոհ որ զիս թողեր
Աստ կարոտամաշ ի սէր քո անմեռ։