Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ի բնակիչն իմ ի Դօրպատ, պատահի ինձ երբեմնակի գեղեցիկ օրիօրդ մի գեր, որ կաղայր սաստիկ. բազմիցս տեսանելն իմ սիրտ իմ բորբոքիւր ի ցաւոց գտանել զայնպիսի անձն հրեշտականման լի անմեղութեամբ ի հարուածըս այս անբուժելի, նա պատկառիւր հայիլ ի կերպարան ուրուք, գուցէ կամելով զի մի երևեսցի պակասութիւն նորա։ Անծանոթ ինձ բնաւ։ Անմխիթար հայէի ի Նա, ուր և հայէի նա ոչ հեռանայր ի մտաց իմոց, ի վախճանի ի 6 ապրիլի 1832, ուր միւս անգամ ևս տեսեալ գնա սկսանեն զգայարանք իմ խռովիլ և ես ընծայեմ զայս վերջին իմ ցաւակցութիւն»։

1 Զի՞նչ այս դառն հարուած անգութ օրհասին
Որ ճնշէ զքեզ դուստր երկնային.
Փուշ բուսանի լաչս, սիրտ իմ գալարի,
Մինչ այս, քո վիճակ ինձ յանդիմանի։

Գուցէ քո անմեղ հոգի զայս դիպուած,
Տանի անտրտունջ, տանի լռակաց
Այլ յարեան ծփայ բոլոր իմ ներքին
Ուր և տեսանեմ զայս ծանր քո խոցուած։

Հայի երկիր, ուր աչքդ արտասուածոր
10 Հայի պահպանել զոտս քո դիւրագլոր
Եւ ի սիրտ նորա թնդայ որոտմամբ
Կայծակ հառաչման քո աղետաւոր։

Հայիս ի յերկինս, աստեղք հեծեծեն,
Հայիս ի յերկիր, արարածք կոծեն,
Դէմք քո հրեշտակային լի անմեղութեամբ
Զհամայն կարեկցաց հոգիս խոցոտեն։

Արտասուեն քարինք, ուր քո քայլափոխ
Այդպէս դժուարաւ շարժէ զիւր փոփոխ։
Թո՛ղ ինձ տարածել ի ներքոյ ոտից
20 Քոց զիմ երես, զի անցցես դիւրակոխ։

Յոսկեձոյլ քո կուրծ ո՜հ ոչ խաղասցի
Ձեռք ինչ պատանւոյ քնքուշ փեսայի.
Ո՛հ վարդ քո այտուց և ծաղիկ տիոցդ
Այդպէս դիւրաթափ վաղ թարշամեսցի։