Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արտասուօք հայիմ ի բոլոր շրշասփիւռս որ զիս հոգեզմայլ
Այժմ հրապուրեն, յապայն եղիցին ինձ ցաւոց արձան
Յառաջոյ իմ աստ լիճն ծիծաղադեմ ի խոր լռութեան
Ծածանի և անդ ի թիկունս Դօրպատ վայրն շնորհածաւալ

Ուր իմ բարերար, ուր սիրտ սիրեցեալք
Ետուն նոր հոգի մանկութեանս մեռեալ,
Կենդանի կանգնի ինձ ակն յանդիման պատկեր լալագին
80 Դեռ մօր ցաւալոյ յորոյ ջերմ գրկաց մեկնեցայ ցաւով
Սէրն առ հայրենիս ետ ինձ զանցանել զմայրենի սիրով
Այլ դու քաղցր աշխարհ պահեա՛ զիս անփորձ մինչ յիմ դարձ կրկին

Մինչ փարեալ զլանջօք բազմերախտ ծնօղին
Խնդրեսցէ ներումն անհնազանդ որդին։


թիւն բարերարի իմոյ. վախելով թէ ի մէջ այնքան իմաստնոց միանգամայն բռնահարիլ և կորնչիլ. վախելով ի հոգևոր ականաց մերոց, ոչ լսելով լուր յիմայնոց. զցայդ և զցերեկ կայի ի տագնապի, բազում անգամ զմահ խնդրէի ինձ. և եթէ հնար լինէր ինձ, մտադրեալ էի դեղամահ լինել, բազում անգամ ի սաստիկ ձմեռան առանց ջորապի գնայի, զի գոնե այսու գտայց զմահ իմ, երկնչելով թէ բարերարն իմ ոչ բաւականասց ի ուսմամբ իմով և զիս ի կորուստ մատնեսցէ, իբրև զապերախտ եւ ղան արժան ոմն՞ բոլոր հետևանք անիրաւ բռնաբարութեան հոգևորականաց մերոց աստ որպէ՞ս կարացից մոռանալ զօրն, խնդրէ յինէն Գրաս բարեկամ իս գրել քանի մի տող բանս առ մայր իւր գերմ Հաներէն, ըստ որում մայր նորա խնդրեալ էր զայս և կամէր գիտել զվիճակէ ծնողաց իմոց։ Ի թղթի նորա, զոր գրեալ էր առ մայր իւր, թոյլ տայ ինձ գրել զայնս, յետ շնորհակալելոյ իմոյ վասն այնպիսի սիրոյ և հաղորդակցութեան մօր նորա (այս էր առաջին գրութիւն իմ գերմանէրէն «Ես թողի ասեմ զծնողս իմ կենդանիս, բայց չգիտեմ այժմ, մեռեալ են նոքա և կամ զինչ է պատահեալ նոցա, զի ես ոչ ստանամ զլուր»։ Երեկոյին ուղարկեցի զայս թուղթ առ նա, յառաւօտուն դեռ ծէգն չբացեալ 9 մայիսի 5 ժամուն ձայն նորա գայ առ իս, ես կոչեմ առ նա առանց գիտելոյ վասն էր. ես գտանեմ գնա տխուր թիկնեալ վերայ աթոռոյ միոյ, ձեռն ի ծնշտի նստի նա անդ» երեսք նորա մրրկեալ ի ցաւոց, քաղցր աչք նորա, յայլ ժամանակի այնպէս սիրալից, այժմ ցաւօք հայի յիս, յոտին կացեալ ասանդ բան ինչ խօսելոյ, անկանի զպարանոցաւ իմով, համբուրէ, գգուէ զիս. ի վախճանի (Հաստ ինձ սիրելի Ապով եան դու հուր արկեր ի սիրտս իմ, ասա ինձ, զինչ հնար գոյ ստանալ ի ծնողաց ձերոց զհամրաւս, ես զամենայն կեանս եդից վասն դորա, ես դրեցից առ քաղաքապեւոն, յայսմ րոպէի երթայց առ Պարրօտն զի ճարս գտըէ բերել տալ ի ձերայնոց զլուր ինչ. Ախ Խաչատուր հանգիստ էյ կորեալ է, տո՛ւր ինձ զայն, սիրտ ձեր այնպէս տառապի, և դեռ ես ոչ գիտեմ զայդմանէ, ընդէ՛ր մինչև ցայսօր ոչ հայտնեցիք ինձ» և այլն, նա հարցանէ և կրկին հարցանէ, աղաչէ ասել նմա բանս, իմ այլ իմ լեզու կարկամի, միտք իմ ցնդի։ Ոչինչ խօսք գայ ի լեզուս իմ. քերմ ի ատեալ զհարազատ, մարդասէր, բարեկամասէր, ցալակից գիրկն, միմիայն հեկեկամ առանց բարբառոյ, միմիայն արտասուիմ առանց յայտնելոյ զցայս։ Նա տեսանէ թէ ծանր օվ օթախին ել աղմկեալ սիրտ իմ աւելի նեղացուցանեն և չարչորեն զիս. առնու զձեռս իմ և ելանե ի քաղաքէն, ի րատոհով մայրին 2 վերստ հեռի ի քաղաքէն, ազատ օդն, սերտ աղետակդութիլն նորա հետզհետէ դիւրացուցանէին զսիրտ իմ, և ես պատմեմ նմա մի սա մի զվիճակ իմ տրտմալից, իբրև ի կայծակէ հարեալ, լսելով զայն, ելանէ ի տեղւոջեն մոյորեալ ջրջի աստ և անդ «զինչ այս, դինչ այս մտածմունք» բարեկամ դուք կամ էիք կորուսանել

  • ) ոչ ումէք հալա տայի յայտնել զցաւս.