Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՂՁԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ։ ԻԴԷԱԼ: Ի ՇԻԼԼԵՐԷ։



Արդ կամի՞ս յինէն մեկնիլ ուխտադրուժ
Քով չքնաղատիպ երևակայութեամբ
Քոյով տարժանմամբ քոյով խնդութեամբ
Անողոքելի փախչիս ապաժոյժ.
Արգելք է զքեզ ինչ ով փախ<ս>տական
Ո՛հ իմ ոք կենաք աւուրք ոսկեզան
Ընդվայր քո ալիք սահին, սուզանին
Յանդունդս ծովու խոր յաւիտենին։

Շիջան արեգակք իմ լուսապայծառք
10 Որք զիմ մանկութեան շաւիղ փայլէին.
Անցին սրահետ բաղձանք իմ վարվառք
Որք երբեմն զարբշիռ սիրտ իմ զմայլէիք,
Էանց սուրբ հաւատն առ գոյակս համայն
Զոր ծնաւ երբեմն երազն մանկական
Յաւարի եղեալ սոպռ իրաւացւոյն
Որ երբեմն այնպէս սուրբ, աստուածանման։

Որպէս անդ երբեմն տարփմամբ կաթոգին
Փարէր զքարամբն պինդ փիղմալէօն
Եւ խանդանք նորա հրավառ ուժգին
20 Հոսէր զկծեայ այտուքն սառնագոյն,
Այսպէս տարածեալ իմ բազկաւ սիրոյ
Գրկեմ զբնութիւա ուժիւ մանկական.
Զի առիք զշունչ տապացայց նովաւ.
Որ սկսաւ ի կուրծս բանաստեղծական։


զձեզ, աւաղ, մեք յուսամք թէ բազմաց դուք տալոց էք զկեանս. ղի՛նչ այս մոլորութիւն. նա սկսանի փոքր առ փոքր մխիթարել զիսք պատմել զվիճակէ գերմ անացւոց > և թէ զիարդ բաւական է բարերարն իմ ուսմամբ իմով։ Յօրէ յայսմանէ նա յաճախ տանէ զիս անդ, ընթեռնու ինձ զոտանաւորս սրտատենչս. պատմէ զմեծամեծ, ա զդօգուտ արանց. ջանայ ծանօթացուցանել զիս ընդ երևելի արանց քաղաքին. բազում անգամ հարցանէ զանունս աղգայնոց և բաբեկամաց իմոց և բարձր ձայնիւ գոչէ ի մայրւոջ անդ, զի ես լսելով՝ զանուն սիրելեաց իմոց, դիւրացայց. և թէ յապա ժամանակն զինչ եցոյց նա և ընտանիք նորա ինձք զայսմանէ ի ճանապարհորդութեան իմում, ի Պոնիմոն ի կալուած նոցա։ Ետ երից աւուրց, այնինչ նա ջանայր գրել առ քաղաքապետն, ստանամ ի տանէ զհամ բալ, նա մինչև ցայն վայր ձէը առաքեալ զթուղթ իւր առ մայր իւր երկնչելով, թէ մայր նորա անչափ ցաւեսցի, այժս խնդութեամբ գրէ առ նա. յայսմհետէ սիրտ իմ հետզհետէ մերձենայ Գերմանացւոց օրինակօք նորա ամենն քևան իբրև բարեկամ երեին ինձ, ել փոքր առ փոքր որքան ծանօթանամ ընդ նոսա, այնքան հեռանայինէն կարծիքս»: