Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Առ ի հաղորդիլ ընդ տագնապ իմ բոցոյ
Եգիտ անլեզուն զլեզու ճարտար.
Նա ետ ինձ կրկին զհամբոյր սիրոյ
Եւ զբարբառ սրտիս գրաւեալ ինքնահնար.
Անդ ծառք և ծաղիկը ինձ կենդանացան
30 Ինձ երգեն աղբերց խոխոջը քաղցրաձայն
Եւ իրք անանուն զգան նորազգած
Այն ինչ արձագանք հարան իմ կենաց։
Գրոհ ետ ուժգին կուրծն նեղանձուկ
Լայնել զբովանդակ ինչ ծննդաբեր.
Յարձակիլ ի կետնս կարծրակուռ քայլիւք
Ի բան և ի գործ, յստեղծ ի համբալ.
Զիա՞րդ մեծ, անհուն սահման աշխարհիս
Ի գաղիլ նորա դեռ ի կեղևին
Այլ զիա՝րդ սակաւ շահ նորա դեռ մեզ
40 Եւ այն այս սակաւ հիմ նուազ, չնչին.

Զիա՞րդ սրացաւ աժխոյժ պատանին
Որ դեռ անձնազատ յամենայն կրից
Երկնաթռիչ ի ճախր իւրոյ երազին
Եմուտ յասպարէզ կենաց խնդալից.
Մինչև ի դալուկ աստեղս եթերաց
Բարձրացոյց գնա ուխտ ձեռնարկութեանց
Ո՛չինչ անմատոյց, ո՛չինչ հեռաւոր
Ուր ո՛չ տարին գնա թևք քո զօրաւոր։

Հիմ թեթևամբարձ ածաւ անդստին.
50 Գո՛յր ինչ դժուարին յերջանկին ռահ.
Առ կառօք կենաց հի՞մ կաքալէին
Օդաճախր, Արահետ, անվեհեր, անահ.
Սէրն ի քաղցրահամ վարձ իւր վայելուչ
Համբալն ի պսակ իւր աստեղակուռ
Բախտն ի բոցանիշ ...[1] ոսկեփունջ
Եւ արդարութիւն ի ծով արևուն։

Այլ ոհ արդէն իսկ ի կէսն ուղին
Սրահետքն մոլար կորուսին զմիմեանս
Ուխտադրուժ, դաժան քայլք նոցա փոխին
60 Եւ մինն յետ միւսոյն խոյս տան և մեկնին.
Փախեալ անկապան բախտն սառնադէմ
Անկշտում մնաց եռանդն գիտութեան
Եւ յուսահատութեան ամպք մառախլադէմ
Փակեն զարքիհրաշ դէմս արդարութեան։

  1. մեկ անընթ