Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՏԱՆԱԻՈՐ ՅԱՇԽԱՐՀԱՐԱՌ ԼԵԶՈԻ ՄԵՐ ՅՕՐԻՆԵԱԼ. ԸՍՏ ԽՆԴՐԱՆԱՑ
ՊԱՐՈՆ ԵԶՆԱԿԻՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ.
Արտագրեցի ի Պետերբուրգ 1834. Դեկտեմբերի 22.



1 Ջանումըս ջան չի՛ մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ.
Բերանս խոսք չի՛ գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ.

Թոփ ու թոփխանա ես սարքել, քանդեցիր բուրճ ու բանդըս,
Յարի պես բհամ եկար կերար, մաշեցիր իմ ջանքս,
Դարդիմանդ ես մի ֆիքր արա՛ ինչպես ըլի էս իմ բանըս,
Ոչովեմեն ումուդ չունեմ, դուն ես իմ ճարն ու դարմանըս,
Թե ուզում ես դիւիունիմեն դուն ըլես իմ սերն ու սանըս,
Յար ու քյար տո՛ւր էս բանին, որ սկսեմ լավիցն ասեմ։

Ջանումըս ջան չի մնաց, որ իմ ահվալն ասեմ.
10 Բերանս խոսք չի գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ.

Առավոտուն ծեքն տալիս ֆռֆռալսվ գյուլ ջանդ
Բաց ես անում ալ տերևով գյուլի սաբահի մամանդ
Յախութն ասեմ, զմրութն ասեմ թե էն վզիդ շար մարջանըդ,
Որ տեսնողն մաթ է մնում, գովում է քո յարադանըդ,
Ոսկեթել մազերիդ շարքն հուսելով քո սիրուն նանըդ

Յարաբ խղճիս բույրուղ կըլի մոտիդ նստած էդ բերանըդ
Բացվի ու ինձ հետ խոսա, իր ի՛մ խիալն քեզ ասեն։

Ջանումըս ջան չի մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ,
Բերանս խոսք չի գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ

20 Վարդի պես դուս ես եկել հովն տալիս բաց ես ըլում,
Երկնքին ցօզն երեսիդ շաղակօլօլ թաց ես բլում,
Չորս կուռդ գիշեր ցերեկ միշտ փջով պատած ես ըլում.
Բյուլբյուլիս սիրտն մեռած տեսնելիս հեչ չե՛ս լաց ըլում,

1 Արևածաղկիս դեմն առջևիդ բանդի ֆարման ա
Դվորն որ դուն շուռ կը դաս, հետդ երեսն կը դարձնա
Հենց բռնենք թե արեգակ ես, են էլ քո ղուլուղ դարնա