Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՎԲԵՐԳՈԻԹԻԻՆ, Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈԻՍՈԻՑՉԻՆ ԻՄՈՅ
ՅԱՐՈԻԹԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆՅ. ԱԶՆԻՎ ԲԱՐԵԿԱՄԻՆ
ԻՄՈՅ ԱՎԱՋԱՆԱՑ ՇԻՐՄԱԶԱՆԵԱՆ ԵԻ ՔԱՂՑՐ ՀՕՐ ԻՄՈՅ
ՅԱՐՈԻԹԻԻՆԻ ԱԲՈՎԵԱՆՑ։


Զորոց զբօթալուրն ի միում շաբաթւոջ առացայ ի լինելն իմ ի Դերպտ
1834 21 Նոյեմբերի;



1 Ի կողմանց տարաձիգ ի վայրագ հայրենեաց
Հնչի հողն դժնդակ, մոլեխանձ երկրկրծան.
Նա գոռայ, կատաղի, արշաւէ սրընթաց,
Թօթափէ անխնայ ըզբազմաց անդին կեանց,
         Խորտակին բլուրք, պատառին վէմք,
         Գալարին դաշտք. խարշատին սէզք,
Եւ անդունդք փախս առեալ դառնագոչ դղրդան։

Լան ծնօղք, մորմոքին անսփոփ, աղէխարշ
Ընտանիք և որդիք աշխարհն մենացեալք
10 Բարեկամք բողոքեն զայս գուժան հոգեքարշ
Ի ծով արեան դեգերին, ծփան ոգիք ցաւագնեալք.
         Գուժէ Հայաստան, փայլատակեն ամպք
         Սարսափին երկինք, սասանի երկիր։
Լերինք, ձորք քարանձաւք հեգեգեն զայրադնեալք.

Ողբս առեալ արտասուեմ զիմ օրհաս դժնդակ
Աւաղեմ անբուժան զալս կորուստս թանկագին
Ի վայրէս պանդխտեան զրկելոյս աղաղակ
Թաւագոչ ցնորին, իսկ շումեք հասանին,
         Ընկճին բարեկամք, անկանի ծնօղն
         20 Կոծեն ազգակիցք, հառաչեն մանկունք
Այլ իմ ձայն ցնդի յօդս, կորնչի ա սաստին.

Ո՞ր սահման, ո՞ր դարման ես եղից իմ վիրաց.
Որք մաշեն ալէտանջ, զիս անխիղճ, անմխիթար,
Ո՞հ յումմէ՞ ստացայց զձեր սէր երկնամբարձ
Զորս յիշեալ կոշկոճիմ և տանջիմ չարաչար.
          Անօդնական զիս անտերունչ
          Անայցելու—անապաւէն.
Դուք թողիք զիս միայնակ այս աշխարհ դառնավայր։