Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ելանէք, անցանիք շրջանէ ի շրջան.
30 Ուր խմբին, պատառեալ երկնագունդք հրեղինաց.
Վերճեմիք լուսափայլ ի թևս ամպոց յայն կայան.
Ուր հրճուին զմայլին, հոգեհոյլք հրեշտակաց.
          Դու բազմերախտ դաստիարակ
          Քնքուշ իմ հայր, քաղցր բարեկամ.
Դուք անուն տօնելիք յաւինան անմոռաց։

Իմ ոսկերք, իմ երակք, հոգի, սիրտ, զգայարան
Ձեօք շարժին, ձեօք խորհիմ ի յիմում մարմնի աստ.
Մինն զուսումն, մինն զսէր, միւսն զարիւն կենդանական
Որովք, շնչեմ, կամ գործեմ, ներգործեմ յերկրի աստ.
          40 Դուք հեղիք, ի յիս պատճառք իմ կենաց
          Դուք ետուք ինձ կեալ հոգւոյս սիրեցեալք։
Եւ կրկին դուք տանիք զայնս ընդ ձեզ անանջատ։

Քայքային իմ կազմուածք իմ աղիք գալարին,
Մինչ զգամ զայս աղետ, դառնաթոր զայս հարուած.
Ի կրծոցս թխպակերպ հառաչանք կուտակին
Խլեն միայն յափշտակեն զառարկայս յիմ աչաց.
          Ես փակեմ զիմ դէմս, ծածկեմ զիմ գլուխ.
          Անկանիմ ի վայր անձայն, անշշունջ
Այլ իմ կսկիծք, տոչորմունք յառեն ինձ մերձակաց

50 Երկնաթռիչ վերելեալ ի թեթև թևս մտաց
Տարբերիմ ես ընդ ձեզ ընդ ոլորտս ամենայն.
Ձեզ հանգիստ, օթևան, կամ տեղի ամրակաց
Ես չուրեք գտանեմ յարարչոլթիւնս համայն.
          Աստեղք լուսինք միլիօնաւորք
          Աշխարհք, կայանք, բիւր անհամարք
Կեանք օտար և շարժումն և շրջան տարաձայն.

Անեզր, անսահման, անկշիռ, անքանակ,
Չի՛ք աստ վեր, զառ ի վայր, չիք աստ կէտ, չիք աստ ափ
Ո՛չ միտ, ո՛չ հոգի, ոչինչ թիւ, ոչինչ չափ
60 Չզօրեն հասանել, տալ սրտի զիւր փափագ
          Բարձունք վերին անդունդք ստորին
          Պարպատեն այս գոյացութեամբք
Այլ թե ո՞ւր ձեր ժողով, կարկամիմ ուշաթափ։

Ուր հպիմ ես դրդեալ ի ցաւոց ի կրից.
Ո՞ւր մատչիմ շօշափել գէթ միայն մտածմամբ.
Սայթաքիմ, սուզանիմ բռնաձիգ յարկածից
Որք զապստամբս ի խորխորատ զայրացմամբ.
          Աստ կերպարանք սարսափելիք
          Շարժօղ, շարժիւնք անմատչելիք
70 Ուր յառեմ զքո տես, խորտակիմ խարխափմամբ։