Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ մռայլ միգապատ, դժոխասաստ զիս պատէ.
Արհաւիրք, սասանմունք, դժնդակք, այլանդակ
Սրտամեռ, խելացնոր յածիմ պատ ի պատէ
Դանդաչեմ անզգայ իբր անել զրնդանափակ.
          Աստվիհ, գեհեան խաւարամած
          Տանջանարանք անզերծ անլուրք,
Քսամնիմ, տուայտիմ հոգեսպառ յայս դիպակ։

Գտանել զփախուստ չիք ինձ աստ այլ ուրեք
Ճողոպրիլ, զերծանիլ ո՛չ կամիմ ո՛չ իշխեմ.
80 Թէ և հուր լափեսցէ զիմ զոսկերս աստ անխիղճ
Ես զձեզ որոնեմ, ձեր անուն հառաչեմ։
          Մերկեսցի մութն, բացոի տարտարոսն
          Խռուեսցին այսք, կլցէ զիս անդունդ
Այլ և անդ ես հանգեայց ի տեսիլ ձեր անտխեղծ։

Լերուք ինձ այցելու դուք որդիք լուսածին
Գէթ քթիթ մի վայրկեան ինձ կացէք յանդիման
Տո՛ւք սրտիս զիւր կարօտ, որ հաջի թախծագին
Եւ աչօք մի հայիլ ես եղէց բաւական.
          Խաւար կամ մութ, վիշտ աղաղակ
          90 Եւ վարանմունք այս հոգետանջք
Փոխին ինձ ի խրախոյս, դարձրին ի լոյս տունջեան.

Ի հեռուստէ անդ թնդայ ահագոչ ինչ բարբառ
Նա ընդ երակս կակաց դղրդայ հրաշաձայն.
Նոքա գան, նոքա գան, ով հրաշիցս այս անճառ,
Լուսազգեաց պճնազարդ, սիգաքայլ մերձենան.
          Լուսացնցուղ դեմք, անհամար անհատք
          Ծանօթք, անծանօթք մի հոյլ ի մի խումբ.
Պակուցեալ տատանիմ յանսովոր այս Ատեան։

Դուք կանգնիք կենդանի առաջի իմ աչաց,
100 Բարբառիք ինձ սփոփ խօսիք ինձ մխիթար
Մինն գրկէ, մինն փարէ, միւսն սրբէ զարտասուս.
Զիս կանգնել ի յոտին ջանայք դուք սիրահար։
          Յիմ օտար ձայն, զինչ կերպ անլուր
          Չէ՛ք դուք մարմին, չէք երկրածին.
Սարսափիմ ձեզ հայիլ դուք հոդիք լուսավառ։

Բացափայլ ընթանայ ճարտասանն այն շքեղ
Դէմք նորա հրոսան թօթափեն հուր կայծակք.
Աղաւնակերպ ոստոստայ պատանին այն համեղ
Փաղաքշէ, ...... [1] է իւր ձայնիւ քաղցրանուագ.

  1. մեկ անընթ