Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅԵՏ ՓՈՔՐ ԻՆՉ ՄԽԻԹԱՐԵԼՈՅ ԻՄ Ի ՅԱԻՈՑ ՎԱՍՆ
ՄԱՖԻԱՆ ՀՕՐ ԻՄՈՅ։ ՆԿԱՐԱԳՐՈՒՄՆ ՄԱՆԿԱԿԱՆ
ԱԻՈԻՐՑ ԵԻ ԽՆԱՄՈՑ ՄՆՕՂԱՑ՝ ԸՆԾԱՅԵԱԼ
ՅԻՇԱՏԱԿԻ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՀՈՐ ԻՄՈՅ։
1834. 24 Նոյեմբերի Ի Դօրպատ.



1 Երազը իմ անցին և ես դիւրախաղ
Ի վերայ թիկանց հողմոց մեղմագին.
Վերա գնալ դառնամ յայն յարկ մեր խաղաղ,
Ուր զիս սիրեցեր, գրկեցեր ջերմին։

Խղճիկ այն խրճիթ, անզարդ այն սրահ
Երկերթիկ այն տուն, ծխածեփ քարեայ,
Լուսահատ անկիւնք, խոռոչը բազմաահ,
Յատակ ի հողոյ, առաստաղ փայտեայ։

Ի տանեաց ի յորմոց ի ճեղքաց լուսամտից
10 Աստ ի ներքս տեղային, հոսէին, թափէին,
Եւ կարկուտ և հեղեղ և անձրև, ռումբ ձիւնից,
Եւ մրրիկ և հոսան, փոթորիկ սարսռադին։

Տիւ, գիշեր՝ անծածկոյթ, և անփակ անխափան,
Մղէին ի յարկ մեր սոսկադէմըն այն բնութեան
Գոռալով, վանելով, մռնչելով կատաղաձայն
Խրոխտալին, կռուէին, քանդէին զմեր կայան։

Եւ ամպը մեղմընթացը՝ լուսափայլ դիմօը
Չուէին ի վերայ գլխոց մեր աստէն
Արև և լուսին և աստեղը լուսովը
20 Խայտային անոյշ ի բարձանց բեմէն:

Ճիխ նոցա ամոք, ժպիտ հոգեզմայլ,
Ծիծաղ ի շոթունս, յայտս փաղաքշութիւն,
Մուտը նորա քնքուշ, ելք մարմանդաքայլ,
Համբոյր նոցա քաղցր և խազ սիրագոյն։

Կապտաշուրթ, գունագեղ վառարանն այն երկնից,
Ծալալէր, բոլորէր լուսացնցուղ զմեօք,
Ջահը և ճրագը՝ անաղօտ փայլէին հրաշագիծ
Ծիր նոցա և սահման շրջարկեալ զմեր որմովք: