Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիւն ծխոյ ծծմբակերպ ի թունրէ կուտակեալ,
Շեղջ առ շեղջ դիզանայր սևագծիր զմեր կայան,
Ի յերթկաց, լուսամտից թխակերպ վերելեալ
Դառնայր յամպս, զի կալցի զսասա երկնից բարկութեան։

Ի տանիս, ուր յետին շունչ նորա սպառիր,
Թուէին կաճառել սևազգեստ գունդք զօրաց,
Նոքա խորդ–երեսօք և գունով սարսռաբեր,
Սասանին մեզ մատամբ կալ ի ներքս լռակաց։

Իսկ հրավառ բոցն վարսիւք ծիրանի
70 Անդ յանդադար խաղս ընդ տան և բնակշաց
Մերթ բարձաթռիչ, մերթ ստորադիմի,
Մերթ լի կայծակամբք, մերթ հանդարտագնաց։

Զպէծս ուռուցեալ կամ շանթս կիզանօղ
Հրոսեալ ի յերկինս, կամ արկեալ զմեօք
Ճոճէր ել անիր կամ զիջեալ անոխ
Ընդ թևօք գումարէր զկրակաշեղջն ջերմով։

Ի յորմոց, պատուհանից ի յանկեանց քառակողմն
Պչրէին, սաստ էին և զմանիս[1] կրճտէին,
Այլանդակք դժոխակերպք քաչք և այսք անողորմն
80 Հուր, ծծումբ, թիւն լեզուի յամէնուստ թափէին։

Կնճռեալ, խորանկեալ դէմք, ճակատք սևամորթ
Վարսախճուճ, ծուէնահեր անդ կացեալ գողունի,
Ընդ թաւախիտ խռիւս յօնից սաստկասարսուռ բոց որոտ
Ամպրոպայր։ Եւ նոքա բանային զճիրանի։

Ի կոյտս արհաւրաց նանի ձայնելով
Զիս օրօրէիր հա՛յր գորովագութ
Եւ ի գիրկս անկեալ ծնողական գթով
Համբոյր քո կնքիր զիմ քուն քաղցրանիւթ։

Հազիլ շորշոփնալ ի լուսոյ աւուր,
90 Զքեզ տեսանիի յիս ընթերակաց
Զի պաղատանօք կամ արտասուաթոր
Հայցել զերկնաւորն լինել ինձ գթած։

  1. ժանեօք