Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամ ի գոգս քո առեալ գգուէիր խնդապատար
Ամփօփեալ զիմ երես, զձեռս և գոտս ի քո ծոց
Պաչէիր, հրճուվիր սեղմեալ զիս հայրաբար,
Կամ պատեալ ի կուրծ քո՝ հանգչէի ի ցաւոց։

Կարմրաշուրթն, մրայօն, աղուակնեայ ծեքունի
Թիկնաւէտ, հսկայաբարձ, ուղղաձիգ, յաղթանդամ,
Ի յաչաց ի շրթանց տես և խօսք հրաշալի,
100 Մեղուածոր կաթէին ի հոգիս իմ դեռաթարմ։

Նեղեալ ի ցաւոց դու գորովասիրտ
Համբուրեալ զտեղիս շրթամբք բուժվիր,
Ի գայթելս անզօր դեռ մատաղամիտ,
Բարձեալ զիս թիկամբք արգահատվիր։

Ել դեռ քսանամեայ սիրտ իմ պատառէր
Փոխել զանկողին առանց քեզ ննջել։
Այլ ք՛ո շունչ քո կեանք առաքինասէր
Ո՛չ ետուն և անդ բիծ ինչ ինձ յայտնել։

Մայր, որդի, քոյր, եղբայր, փեսայ, հարսն միաշար,
110 Եւ ուստերք և դստերք քերց, տատից, հօրեղբարց
Միաշունչ, միակամ, միաբնակ հաւասար,
Ննջէին յառնէին գրկախառն ընդ միմեանց։

Այլ դու հայր բարեգութ, անխարդախ, անաչառ
Տածվիր ընդ թևօք զքո ջերմին գերդաստան.
Զցայգ, զցերեկ անհանգիստ, անտրտունջ անդադար
Դու էիր նոցա գլուխ, դու նոցա կերպարան։

Շրջարկեալ զքև զուարթամիտ հոգւով
Լսվաք ուշիւ խրատուցդ հոգելից.
Յարգել մեծարել մշտ եռանդ սիրով
120 Զընտանիս, օտարս, ծնօղս մերձակից։

Ի տան թէ արտաքս ընդ արձակ երկնաւ
Ուղղեալ քո պատկառ առ էակս համայն,
Պատմեալ մեզ զիարդ հեշտաշունչ լեզուաւ
Հարկվիր լինիլ նոցա յանձնական։