Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԿՆՈԻԹԻԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՑ
ԸՍՏ ՀԱՍԿԱՑՕՂՈԻԹԵԱՆ ՀԱՅՈՑ.



1 Կապտագոյն, որդեակք իմ՝ այս կամար աստղալից
Դադարի ի վերայ նուրբ քողոյ թափանցիկ.
Նա պահէ, ըմբռնէ զանհուն չափ ջրալից
Առ ի տալ մեզ անձրև կամ զցօղ դալարիկ։

Եւ ասաեղք այս ճաճանչք են ակունք լուսաւորք
Զորս Անհասն անդ կարգեաց տե՛սանել զգործս մարդկան,
Որքան ազգք, կամ հոգիք կամ անհատք երկրաւորք
Այնքան թիւ և նոցա ի բարձունս վերնական։

Անքուն, անդադար, բացարձակ աչօք
10 Քննեն նոքա զել և մուտս մեր աստ,
Ննջեմք թէ արթնումք կամ գործեմք իրօք
Յայտնի են նոցա մեկին և անգաղտ։

Ուր և ընթանամք, մեզ առաջնորդեն
Թէ տխրեմք տխրեն, թէ խնդամք խնդան.
Փակի ոք ե հ՛ող և նոքա շիշ՛ անեն
Գայ ոք լայս աշխարհ, նորոգ լուսանան։

Իսկ այս սերտ սիրահարք մեծագոյն աչք երկնից
Որք սիգան նազաքայլ, հրաշակերպ, լուսասքանչ
Մերթ ի միոյ կողմ անէ, մերթ ի ներհակ ընթացից
20 Կամ յողջոյն գան միմեանց, կամ փախչին յիրերաց։

Են պատկերք նախաստեղծ փեսայի և հարսին.
Որք եղան յօրինակ անդ ի խումբս վերնոց.
Փափկամիտ կուսանաց գոյք նման արեգին
Եւ տղայոց յաղթանդամ յարատիպ այս լուսնին։

Քնքշալից սիրուհին ընտրեաց զօրն յիւր թատրօն
Անվեհեր պարայածել, առնել զիւր շրջանակ.
Իսկ ըմբոստ պատանին քաջասիրտ, մեծազգօն
Յատկացոյց յիւր ընթացս զգիշերն մթնափակ։