Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրանց մեխքը մեկ մսխալ էլ չեկավ.
Սրանց արդար գործքը հազար, բյուր լիտրը։
Սադայելն էր հենց ամոթու տրաքում
Սատանեքը հո մռմռում, ղրճտացնում
Կշռքի թայիցը քաշում, ծղրտում,
Բայց ոչինչ չարին ու սրանց գործքը
Բոլոր դիվերի ծանրությունն քաշեց
3590 Նրանց թայը բարձրացավ, սրանցը ցածացավ։
Խնդրում եմ հիմիկ՝ որ ինձ ու սրանց էլ
Քո անմահ փառքին արժանի անել։
«Ախ գառնուկ որդիք՝ էս սուրբ հրեշտակը
Շատ անգամ մեր էն վերի ժամի գլխիցն
Ապրանքափոսիցն, ուր մեկ էշարած
Ճամփեն գնալիս, գիշերվան սհաթին
Հանկարծ մեկ դուռը իրան առաջին
Բաց էլավ, տեսավ, որ ներսը ճրագ կար,
Մտավ ներս՝ տեսավ որ աշխարքի գանձն
3600 Անգին քարեր ու ալվան մարգարիտ
Լիքն էին՝ մնաց աչքը հենց սառած։
Իշի բեռնումը հող էր լցրած.
Նա էն դեն ածեց ու տեղը լցրեց,
Ինչ աչքը սիրեց, բարձեց դուս բերեց
Ու հենց դուս էկավ, աչքը եդ քցեց
Տեսավ՝ որ չոմախն ընդեղ էր մնացել։
Աչքածակ չոբանի աչքը չէր լցվել,
Եդ դառավ՝ որ իր դականակն հանի.
Դուռը փակվեցավ, ինքն մնաց ընդի։
3610 էշը տուն էկավ իր ծանր բեռով
Քափ ու քրտինքը ոտն ու պճեղն կոխած
Տանտիկինն ուրախ էկավ որ տեսնի
Իշարած մարդին պաչի, տուն տանի,
Բայց նա ի՞նչ տեսավ, ո՞վ կարա պատմի.
Մարդ չկար, իշի բեռը դարտիցը
Հենց էն էր ուզում, որ ախպուսն ածի,
Աչքը մնաց սառած, հմիկ չէր դիտում
Թե գլուխը ծեծի, թե իշի ջուխտ աչքին
Մեկ լավ պաչ անի, ու նրա գլուխն
3620 Մարդի գլխի տեղ դոշին կպցնի
Իշի առաջի ոտները իր ճտովն
Քցի, քեֆ անի։ Էշն լեզու էլավ.
Ու լալով, սգալով, բոլորը պատմեց։