Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էնտուր համար նրա անունը դրեցին
Ապրանքափոս ու, ըս օր էլ ասում են։—
«էն էի ասում՝ թե մեր հրեշտակը
Կամ էս կողմիցը կամ մենծ իգու
Ափնի տակիցը, Կոզեռան2 դոշիցն
Ղայթարոնց բաղլիցն, սուրը Սարքսի ծերիցն
3630 Ֆարզալոնց իգուցն, Ղրխբուլախիցը
Սասանի բաղչիցն, Ամենափրկչի
Ու Սուրբ Մինասի Կոնդիկ ծերիցն
Մեկ ձեռով անում, թևերը թափ տալիս
Իրան մոտ կանչում՝ հիվանդ ըլելիս
Գյուլբանկի ազլուխն՝ քամուն նա տալով
Ձեռով ցույց տալիս, քաղցր ժպտալով՝
Թե որ դհովը պե՛տք է մեզ տանի։
Վազում, դնում ես՝ որ աղլուխն առնիս
Նրա միջի ղանդը, նողլ, շաքարն ուտես,
3640 Հենց մոտանում ես, նա իր թևերին
Թափ տալիս, թռչում գնում ու նստում
Ուրիշ սարի վրա, էլի քեզ կանչում
Ձեռով անելով։ Հազար տարի դու
Գնում ես վազում, ու չի՛ բեզարում,
Մինչև հասնում ես մեկ հրաշալի ձոր
Քոշք ու սարայով լիքն ու զարդարած
Պատերն ոսկի մեջը ջավահիր
Ծառերի պտուղ ոսկի մարգարիտ
Գետեր, աղբրներ անմահական ջրով
3650 Անցնում են գնում էստեղ առաջովդ
Ձկները ոսկի, քարերն գուհար,
Խոտերն, ավազներն բոլոր անդին քար.
Ձեն ես դու տալիս բլբլի ձեն լսում,
Աչքերդ ճպտալիս, քար, ու սար ձորեր
Քո երեսիդ հենց վարդի պես բաց ըլում
Երեսիդ խնդում, հետդ ծիծաղում.
Ծունչ որ հանում ես, անմահական հոտն
Ձեզ թմրացնում ա, ու երկնային քուն
Աչքերիդ վրա ընկնում, մնում ես քնած։
3660 Տանող հրեշտակդ մեկ էլ գալի՛ս ա,
Թևերով խփում, անկաջումդ ասում,
էլ չհե՛ռանաս դու էս դրախտիցն
Մինչև իմ գալը։ Ես էլ գնում եմ.