Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ հերդ ու մերդ, ես էստեղ բերեմ.
Որ ի միասին ցնծաք, ուրախանաք։
Հրեշտակը գնա, դու քնած մնաս,
Հանկարծ քո մոտին՝ թե որքան ժամանակ
Վրովդ անցկացավ, դու չես իմանում,
Մեկ էլ էն տեսնում, հիացած մնում,
3670 Քո հերն ու մերը, ախպեր, սիրեկան
Չորս կողմդ բռնած, ծիծաղին, խնդան
Ձեռն իրար ճտով, երես երեսի
Ծաղկանց, աղբրների, խնկերի միջի
Քյոզբյուլի ձենով, անուշ երազով
էնքան մնում են քնած ու լուռով պատած
Մինչև գա դատել Արարիչն Աստված։
«Երանի՛ մարդին՝ որ միշտ արդար է,
Նրան էսպես կտանին, սիրելի որդիք,
Հազար տարի գնաս, դու չես բեզարիլ
3680 Հազար տարի մնաս, չսովիլ, չծարավիդ։
Էս աշխարքումն էլ կմնաս բախտավոր
Ամենից հաջող, արի, զորավոր։
Հարամու թուրը, քեզ սուր ու կրակ
Ջանիդ դիպչելիս, դիպցնողին վնասեն։
Ո՛չ ցավ, ո՛չ կսկիծ, ո՛չ հիվանդություն
Ո՛չ մահ տարաժամ և ո՛չ գերություն
Քո տանը ու դռան դիպչիլ կարող չեն։
Քանի՞ անգամ իմ բարձիս գլխատակին
Գիշերը լսեցի մեր թունդրի ղրաղին,
3690 Որ մահ տարաժամ ջարդված, բեզարած
Էկել, նստել էր շլինքը ծռած՝
Հոգոց էր հանում, տնքում, ճրրում,
Որ մեր տանը մեկ չար մարդ չէր գտնում,
Որ խփի, սպանի, սիրտը հովանա
Դավթարի պակասն թամամ անի նախ
Ենչպես էկել էր, էլ էնպես գնաց
Գլուխը ծեծելով, մեզ վնասիլ չկարաց։
Էնդուր համար՝ որ մեր տան խերն, բարին
Օրը հազարին դիպչում հասնում ա։
3700 «էստուր համար ձեր հոգելույս պապը
էն մենծ իգին քցեց հենց ճամփի տակը
Ապրանքափոսի գլխին էն ջադդահ
Բաղը՝ որ էլ ո՛չ տուտ ունի կամ տակ