Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հազար բարությամբ տնկեց ցրեց
Ինքն իրան հալալ քրտնքովն շինեց
Հազար մշակ էլ որ թե կամենար,
էնքան հարուս՛տ էր, բանացնիլ կտար,
Չէ՛, ինքը շինեց, որ խերն ինքն առնի
Ծառերն մենծանան, իգին գա, հասնի,
3710 Հասած վախտին էլ հինգ լավ կատեպան
Բռնեց, փող տվեց, որ նրա միջումը մնան,
Ինչքան պտուղ գա ամեն առավոտ
Քթոց ով հավաքեն, շալակեն, անեն մոտ
Տանեն ճամփի ղրաղը ու պատի տակին
Նստին, ամեն անց կենողի կանչեն,
Թուրք ըլի թե Հայ՝ նրանք մտիկ չանեն
Երկու ջուխտ ձեռով, որքան ուզենան,
Ջիբեր խուռջներ, ջվալներ, խարարներ
Լցնեն՝ որ տանին համ իրանք խնդան
3720 Համ իրանց որդիք վայելեն շատ օրեր
Ով էլ ուզենա, որ իգին մտնի
Ձեռիցը բռնեն, ման ածեն տանին,
Ինչ որ սիրտն ուզի, նրանք իրանց ձեռով
Բազեն վայելեն բուն չաթն օրհնելո՛վ
Ով որ ուզենա շվաքի տակին
Սառը հավողի պարկացնեն՛ գլխին
Վրեն էլ շոր քցեն, որ նա չի մրսի,
Երբ որ վեր կենա, նրա առաջին
Կարաս բաց անեն, սուփրա բաց անեն
3730 Կամ գառը մորթեն, խորոված անեն
Եղով, կարաքով, պանրով ու ձկով
Ուտեն, խմացնեն, փորը կշտացնեն
Իրանք էլ հետը ախպոր պես նստելով,
Քեֆ անեն, քեֆ շհանց տան ու ղովղ անեն
Ետո թե ուզի, կամ ճամփու քցեն,
Թե չի կամենա, խնդրեն տուն տանեն,
Հարսները դուս գան՝ ոտները հանեն,
Աղջկերք դուս գան թևերը քաշեն,
Ոտն ու գլուխն ստակ ջրով լվանան,
3740 Սանդրեն, տրորեն, ճմբռեն ու սրբեն,
Ձեռը համբուրեն, օրհնություն ուզեն
Րիկնահացը, առվոտահացը
Միասին ուտեն, միասին կտրեն.
Հարսներն, աղջկերք ձեռները դոշին
էնքան կաղնին ու նրանց ղուլուղ անեն,
Որ հացը վեր քաշեն, ետո ջուր բերեն,