Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերաններն օղողեն, ձեռները լվանան
էլի հարսները քիթները կալած
Չոքին առաջները, ձեռները պաչեն
3750 Գնան իրանք էլ, շուտով հաց ուտեն
Դեռ թիքի կեսը բերներումը վազեն
Տեղ քցենք ստակ յորղան դոշակում,
էկած ղոնաղին իրանց ղաթարումն
Ախպոր պես սիրեն ու պարկացնեն
էնքան ձեռները,– ոտն ու գլուխ ճմռեն,
Մինչև ղոնաղը ինքն իրան քնի.
Մինչև քնի ո՛չ ձեռները դոշին
Կանգնին գլխավերև կամ ոտի տակին,
Ջուր ուզի, ջուր տան, ճրագ ուզի ճրագ.
3760 Տանու տղերքն էլ հետը զրից անեն,
Որ զրցով, խոսքով, խաղ ու ծիծաղով
Նրա աչքը կպչի անույշ երազով
Գիշերն էլ որ նա թեկուզ քսան անգամ
Վեր կենա, մեկ բան ուզի, վեր կենան,
Վազելով գնան երեսի վրա
Ուրախ ուրախ բերեն, ուզածն իրան տան,
Բարձր չի խոսին, որ ձենը չիմանա
Ոտը կամաց փոխեն, որ նա չի զարթնի
Աչքին չի նայեն, թիքին չի նայեն,
3770 Գլխները կախ քցած իրանց առաջի
Հարկևոր կանգնին, աչկերը կալնին,
էնպես շունչ քաշեն, որ իրանք չիմանան,
Ոտը փոխելիս, մաշկները հանեն
Որ նրանց ոտի ձենն ղուշն էլ չիմանա
Կրնկի վրա, մատների ծերին
Դես ու դեն գնան, էլ գան, քնին.
Ղոնաղի առաջին մմի պես դզվին
Մմի պես հալչին՝ թե ձենն իմանան.
Մմի պես հալչին, ջրի պես մաղվին
3780 Թե նրանց աչքները բեղաֆիլ ընկնին
Ղոնաղի երեսը, էլ եդ քիթ ու պռունկն
Հավաքեն՝ որ նա էն չի՛ իմանա,
Ու մտքումը չասի՝ թե ինչ անամոթ
Հարսներ են նրանք՝ որ նրա պատիվն
Ու իրանց տիրոջ հեչ միտք չի արին
Ու նրա էրեսին էնպես մտիկ արին։
Մեկ հարսի ձեն, որ անկաջդ ընկնի
Մեկ հարսի աչք որ քո աչքին առնի