Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա շունչը քո տունը կհոտացնի,
Նա՝ որ տուն մտնի, պատեր դուս կփախչին
Նա՝ որ տուն մտնի, պատեր դուս կփախչին
նրա մոտին նստողի բանը խեր չի ըլիլ
Նրա տված հացը համ ու հոտ չըլիլ
Նրա թխած հարումն թխտմոր չըլիլ
Նրա ամեն մեկ խոսք, օձ ու կարիճ ա.
Մար՛դի կկծի, յարալու կանի.
Շունչը ծառիդ դիպչի, ծառդ կլորանա.
3840 Ոտն դաշտիդ առնի, դաշտդ խարաբ կլի։
Ոտն ոտիդ առնի, թե ձեռը ձեռիդ,
Շունչը շնշիդ դիպչի, թե աչքը աչքիդ
Հոգիդ քթովդ, դուս կգա, կփախչի.
Սար էլ որ ըլիս՝ տեղն ու տեղդ կհալչես
Ասլան էլ ըլիս, լեզուդ փորդ կընկնի
Արծիվ էլ ըլիս՝ թևերդ կկոտրվի.
Աշխ՛արք քոնն ըլի, դու մեկ նոքար ես,
Թագավոր ըլիս, քո տանդ ծառա.
Ո՛չ խոսքդ անց կկենա, ո՛չ թուրդ կկտրի
3850 Ծով կապես տունդ, մեկ դռնով կմտնի,
Ու մյուս դռնովը դուս կերթա, կփախչի.
Երթկիցդ թե միշտ խարարներով ոսկի
Ածես համեշա, ծակ կարասի պես
Բերնով ներս կերթա, ոտքով կփչանա։
Պատերդ թե ոսկի ըլին, կչորանան.
Աներդ թե անգին ջավահրից շինած,
Բոլոր կքոսոտին, կբորբոսին, կհալչին,
Կժանկոտեն, կթափին քյուլֆաթիդ գլխին
Ու քեզ էլ տակովն կանեն, կսպանեն։
3860 «Իմ տան հարսները թող էս իմանան
Անկաջներն հալչի, սրտներում ցցվի.
Որ ինչ օր խոսքիցս մեկ անգամ դուս գան,
Իմ ու նրանց մեջը թուր ու դանակ։
Յա իմ փորը կկոխեմ, յա նրանց փորը
Որ մենք է դինումն մեկ օրով առաջ
Իրար երեսից պրծնինք, դինջանանք
Նա իր արևի, ես իմ արևի
Ձենն ածենք, խնդանք։
Իմ սիրուն հարսներն ոսկի խնձոր են,
Տանս ճրագը, օջախիս ծուխը,