Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ տան խազինեն, իմ տան հիմն ու սին
Իմ քիսի մայեն, տաշտիս բարաքյաթը
Ձեռիս ազլուխը, գլխիս գտակը
Իմ տանս թագը, ազգիս պարծանքը
Նրանց մատները ինձ համար ոսկի
Նրանց ոտները բեռնով զառ զարբաբ
Նրանց ձեռները ակն ու մարգարիտ
Նրանց երեսը արեգակի լիս
Նրանց շունչն ու խոսք կնդրուկ, անույշ խունկե
3880 Նրանց երեսը ինձ վարդ մանիշակ
Նրանց աչքերը իմ հոգուս ճրագ
Նրանց առաջիս կանգնելիս, գնալիս
Հենց իմանում եմ՝ թե մեկ սար ըլին
Բեզարիմ թինկը կտամ, մեջքս դեմ կանեմ։
Ծարավիմ, կերթամ սառը ջուրը կխմեմ
Ծաղիկը կքաղեմ, հոտ կառնեմ, կզմայլիմ.
Տակիցն իմ տունս աղբյուր կդառնա
Գլխիցը անձրևը դաշտերիս վրա կգա։
Մեջը մարգարտով, ջավահրով լիքը:
3890 Սիրտս կուզենա, կփորեմ, կհանեմ։
Իմ հարսն իմ համար սանդղով ջավահիր.
Ոսկով, զինաթով, խազինով լիքը
Երբ որ ուզենամ, բաց կանեմ, կջոկեմ,
Հետը կխաղամ, վրեն մտիկ կտամ
Կխնդամ, կընծամ, վրեն մայիլ կմնամ
Երբ որ կամենամ կըհանեմ, կըհաքնիմ
Կզուգվիմ, կզարդարվիմ, աշխարք կզարմացնեմ
էլ երբ ուզենամ ճտքիցս կհանեմ,
Կծալեմ, կսարքեմ, եդ տեղը կդնեմ։
3900 Ո՛չ գող կտանի, ոչ թուրքն կփախցնի.
Իմ հարսն ինձ համար անգին ջավահիր
Ալմազ մատանիք, Հնդստանու քար
Երբ որ ուզենամ, մատս կդնեմ
Երեսին մտիկ կտամ, կփառավորիմ
Աշխարք կտեսնի, ինձ էրնակ կտա
Երբ որ չուզենամ, սնդուկս կդնեմ
Դուռը կփակեմ, ու բալանիքը
Ջեբս կդնեմ կպահեմ, որ տեղը չիմանան։
Իմ հարսն ինձ համար փունջ մանիշակ ա
3910 Կամ վարդ բաց էլած իմ տանս միջումն
Երբ որ ուզենամ, ձեռս կառնեմ նրան.
Երեսիս կքսեմ, բերնիս կդնեմ.