Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամ ծոցս, կռնատակս, կամ բարձիս տակին
Գտակիս միջումը, մեր տան ռաֆթումը
Կդնեմ, հոտ կառնեմ, կտեսնեմ, կզմայլիմ.
Վրեն հայիլ կմնամ, ու կմխիթարվիմ
էլ երբ որ ուզեմ, տեղը կդնեմ
Որ ամեն մարդ տեսնի, ու ինձ երանի։
Իմ հարսն ինձ համար ոսկի խնձոր ա,
3920 Որքան ուզենամ, ձեռքս կխաղացնեմ,
Հոտ կառնեմ, կպաչեմ, լիսն աչքիս լիս կտա
Հոտն հոգուս զվաթ, գուն սրտիս թաղաթ.
Ո՛չ կմաշվի, կհալչի, ո՛չ կուտվի, կկորչի.
Ո՛չ էլ կփչանա։ Հաց չի որ ուտես,
Ջուր չի՛, որ խմես, փող չի որ խարջես,
Տուն չի՛, որ կտրես, ձի չի որ սատկի.
Ծառ չի՛, որ կտրես, խոտ չի՛ որ կոխես,
Կրակ չի, որ ջրով, կամ փչես հանքցնես,
Ճրագ չի որ փչես, փետ չի, որ էրես,
3930 Շոր չի, որ մաշվի, եղ չի որ հալչի
Ղուշ չի, որ թռչի, ջուր չի, որ կտրես
Գլուխն ուրիշ տեղով, հանես, ու անես.
Միրգ չի որ ուտես, գանձ չի՛ որ կորցնես,
Ղայիմ, ղաղմի դրախտի նման,
Հոտ կուզես, հոտ կտա, համ կուզես, քեզ համ,
Կյանք կուզես՝ քեզ կյանք, ջան կուզես քեզ ջան,
Ձեռ չունենաս՝ ձեռք, ոտ չունենաս՝ ոտ,
Աչք չունենաս, աչք, սիրտ չունենաս, սիրտ.
Հիվանդանալիս՝ նա քո դեղապետ
3940 Քո բժիշկ քո դեղ, քո սրտի մուրազն։
Թե որ ծերանաս, նա քեզ գավազան.
Թե որ ուրախ ես՝ նա քո սրտի վարդ,
Թե դու առողջ ես, նա սուփրա, սեղան.
Քեզ բաղ ու բաղչա, դրախտ բուրաստան,
Փողի չունիս՝ քեզ փող, գանձ չունիս՝ քեզ գանձ.
Հաց չունիս՝ քեզ հաց, տուն չանիս, քեզ տուն.
Տեղ չունիս՝ քեզ տեղ, լիս չունիս, քեզ լիս,
Քնելիս նա քո բարի հրեշտակ.
Զարթնելիս նա քո աչքի արեգակ,
3950 Ճամփա գնալիս՝ քո մտքի պուճախն,
Քո սրտի դիրակն, քո ճամփիդ աստվածն.
Քո անուշ երազն, քո աչքի ծաղիկն.
Քո ոտիդ թաղաթն, քո հացն ու մազեն.
Քո յորղան դոշակ, քո վառած օթախ.
Քո գլխի բարձը, քո տակի ղույթուկ.