Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1

ԱՂԱՍՈԻ ԽԱՂԸ։
ՔԵՇԻՇ ՕՂԼՈՒ ԳՈՒՆՈՎ։



Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի
Գետին նայելով՝ մնացել եմ նստած։
Ձեռըս ծոցումս, գլուխս մեկ լեռ քարի
Տված լալիս եմ, օրրս խավարած։

Ամպերն առաջիս, սարերն եդևիս՝
Քեզ մտիկ տալով՝ ա՜յ իմ քաղցր Մասիս:
Աղի արտասնքով, էրված, խորովված,
Երեսիդ նայիմ, մնամ քարացած։

Ծնո՛ղ՝ ազգական հեռու ինձանից,
10 Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով։
Երաբ ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով:

Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնի՞մ.
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնի՞մ.
Երաբ ծունկ ծնկի նստած ձեզ կասե՞մ,
Այ իմ խեղճ ծնողք՝ ձեր ջանին մեռնիմ։

Աչքս ծով դարձավ. ճամփին նայելով։
Մեկ ղուշ որ գլխիս վրա պտուտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով,
20 Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս։

Երաբ գետնի վրա դեռ սուք եք անում,
Ձեր կորած որդուն հասրաթ ը՛լելով,
Թե հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ, ախ, ոխ քաշե՛լով։

Երա՞բ ձեր ամակն ինձ հալալ արիք,
Երաբ սուրբ բերնով ձեր՝ ինձ օրհնեցիք,
Ծերունի իմ հա՞յր, տարաբա՞խտ իմ մայր,
էլ իմ հավարիս երբ կհասնի աշխար։

Էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան.
30 Ձեր լիս ձեռներին, ձեր անուշ լեզվին,
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան.
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին։