Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միշտ ու ամեն օր կջահելանամ,
Քանի մեծանամ, էնքան կզվարթանամ
Ես ամեն մեկ շունչ քաշելիս, առնելիս,
Ամեն մեկ ոտս առաջս փոխելիս,
4000 Ամեն մեկ աչքս եդ, առաջ քցելիս,
Ամեն մեկ տանից դուրս ներս անելիս.
Ամեն մեկ լեզուս բերնումս շարժելիս,
Ամեն մեկ սիրտս փորումս խաղալիս
Ամեն մեկ արյունս մազիս դիպչելիս
Ամեն մեկ լեզուս ատամիս կպչելիս
Ամեք, մեկ պռոշս պռոշիս առնելիս,
Ամեն մեկ ձենս փորիցս հանելիս
Ամեն մեկ գլուխս բարձին դնելիս
Ամեն մեկ շունչս յորղանի տակիցը տալիս,
4010 Ամեն մեկ ոտս շեմիցն հանելիս,
Ամեն մեկ ոտս դոշակին դնելիս,
Ամեն մեկ ձեռս բերանս տանելիս,
Ամեն մեկ թևս ճակատս սրբելիս
Ամեն մեկ մեջքս ծառին դեմ տալիս,
Ամեն մեկ երեսս խոտին դնելիս,
Ամեն մեկ դոշիս խաչակնքելիս,
Ամեն մեկ ծնկներս գետնին դնելիս
Ամեն մեկ ճակատս հողին դիպչելիս
Ամեն մեկ աչքս ժամը տեսնելիս
4020 Ամեն մեկ անկաջս ժամի ձեն ընկնելիս,
Ամեն մեկ աչքս երկինքն քցելիս.
Ամեն մեկ ձեռս դոշիս դնելիս,
Ամեն մեկ սիրտս տերտերին տալիս,
Ամեն մեկ բերանս նշխար մտնելիս,
Ամեն մեկ քիթս խնկի հոտ առնելիս,
Ամեն մեկ աչքս ճրագի լիս տեսնելիս
Ամեն մեկ սեղանն, խաչն, ավետարան
Տերտերի ձեռը, սրբերի ոտքը
Բուրվառի գլուխը, շուրջառի փեշը.
4030 Աների երեսն, խաչերի փետը,
Ավազանի ղրաղն, սեղանի փարտեն.
Բեմի վարագույրն, սուրբ սկին, բաժակն
Նշխարքի թեփշին, մատաղի աղը
Գերեզմանները, մեռլի տեղերը
Հորս գլխաքարն, մորս ոտնաքարն,
Խորանի ղրաղը, մեր ժամի դուռը
Ամեն մեկ անգամ, գնալիս, տեսնելիս,
Երես քսելիս ու համբուրելիս