Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Անշունչ քարերը լացովս լվանալիս.
4040 Իմ կենդանի շունչն քարերին տալիս,
Բարձր գլուխս հողի հետ դզելիս
էն սուրը քարերի, փետերի զորքը ապավինելիս
Ու իմ ձեռներս Աստծո փէշը քցելիս
Որդու պես լալիս,
Գառան պես սիրտս, հոգիս աղավնա նման մաքրելիս
Ու երկնավոր հորս ծունկը բռնելիս ու փաթութվելիս,
Երեսս ոտի տակն աչքս սուրբ աչքին կթած
Կանգնելիս կամ խոնարհելիս
Սիր՛տս մուրազով, հոգիս հասրաթով
4050 Բերանս աղոթքով, լեզուս մաղթանքով
Երեսս հուսով, միտքս հավատով
Աչքերս լիքը աղի արտասնքով,
Ձեռներս տարածած քո մաքուր սիրով
Կանգնիմ գլխաբաց, գետնիցս վերացած
Մարմինս հողի վրա, հոգիս քո գոգումն
Ոտներս աշխարքումս, աչքերս երկնքումդ,
Ո՞վ հայր իմ գթած, տեր իմ ողորմած
Ստեղծող աշխարհի, խնամիչդ մեր երկրի՝
Քեզ ես հանձն առնեմ տունս իմ ընտանիս
4060 Քո թևի տակին, հովանուդ միջին
Ձեռդ մեր գլխին, աչքդ մեր աշխարհի
Վրա քցած աննման սիրով
Դու լե՛ր պահապան վերին խնամով
Ամեն ազգերին մեր հայի ազգին
Նրանց սադաղեն, իմ տանն ու տեղին. —
Իմ որդքերանցը ու իմ հարսներին,
Բարեկամներիս ազիզ թոռներիս,
Ճամբու ղրկածիս ու էս տան քնածիս
Դու սրանց պահպանի և ինձ արժանի
4070 Արա՛ տեսությանդ օրն դատաստանի։ —
«Մարմին ջան՝ մարմին, իմ ազիզ մարմին
էսպես էին միշտ աղոթքներն անում
Մեր լուսահոգի բարի տատը, պապը
Ծերանի Ապովն ու Սառա խաթուն
Որ հմիկ քո կոխքիդ քնած են անքուն։
Նրանց սուրբ բերանն մեզ էս սուրբ փառքին
Նրանց աղոթքը արդարոց դասին