Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանց բարի խրատն՝ երկնային բեմին
Նրանց տուրքն, ժամոցն, անմահ պատարագն,
4080 Նրանց ողորմությունն, մաղթանքն երկնառաք
Մեզ անարժանքս էստեղ հասցրին
Որ աշխարքումս մեզ անփորձ պահեցին։
«Միտքդ չի՛ գալիս, իմ ազիզ մարմին,
Թե մեր մենծ բաղի մնացած պտուղներ
Հավաքում էին, չորացնում կամ կախում
Գինին՝ կարասները տանում, լցնում,
Որ ձմեռն էլ միշտ աղքատ ու տնանկ
Գան անփող տանին, կամ ուտեն իրանք
Կամ հիվանդներին դեղապետ անեն,
4090 Չունքի սարերումն, աղքատ գեղերումն
Ձմեռվան օրերն բնավ չի՛ գտնվում
Ո՛չ գինու բաժակ, և ո՛չ դեղապետ,
Բաժակն միշտ պետք է սուրբ պատարագին
Առանց բաժակի, ո՛չ ժամ, ո՛չ աղոթք.
Ո՛չ մեռելի հաց ո՛չ կենդանյաց
Ո՛չ ազատություն, ո՛չ փրկություն կըլի։
Դեղապետն էլ միշտ տանձ ու խնձորն են
Կամ խաղողն, շլորն, կամ դեղնաշլորն,
Համները քաղցր, սրտի հով տվող։
4100 Բոլոր սաղ տարին ցրտի դիմացող։
Որ մենծ իգին հենց դուս էր թափել.
Շատը բահի հետ, շատը ջրի հետ
Խլվակների տակիցն դուս գնում հանդը
Ու ղուրդ, ղշի ընդեղ փայ ըլում,
Որ նրանք էլ չմնան, սոված թամարզու։
Չէիր տեսնում որ ինչքան որ ղուշ կար
Ցերեկը մեր բաղի գլխին հավաքվում,
Ուտում, կշտանում, հետները տանում,
Ձագերին պահում, ու մեծացնում։
4110 Բարի մարդն միշտ անբան հայվանի
Հոգսը պետք է քաշի, նրանց կերակրի։
Նրանց անմեղ ձենն էլ ա երկինքը հասնում
Աստծուն դիր գալիս, անողին վարձատրում։
Մեռնիմ էդ ձեռիդ որ մեկ կենդանու
Դու նհախ տեղը մեկ վնաս չտվիր
Մեռնիմ մեր պապի, տատի սրտի սիրուն
Որ իրանք արին, մեզ էլ խրատեցին։
Նրանք ինձանից շատի փառքի միջում
Ցնծում են այժմ ու զվարճանում.