Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4120 Ի՞նչպես խնդացին, երբ որ ինձ տեսան.
Ուզում էին՝ որ դոշից էլ պոկ չտան։
Բայց էլի նրանց սիրտը ցավելով
Ու քեզ մենակ աստ թողալ չկամենալով.
Ինձ ուղարկեցին՝ քեզ բարով տվին.
Իմ՝ գառնուկ ախպեր Մուսեն էլ անդ էր.
Հո մեր ժամերի հրեշտակն տեսել ես.
Հազարապատիկ նրանցից սիրուն
Նա պապի դողումն, նստած, ճխում էր,
Պապն էր պաչպչորում, տատի գոգը քցում
4130 Տատն էր գուրգուրում, պապին դեմ անում։
Հենց ինձ որ տեսավ, թռավ ճտովս ընկավ.
Ուզում էր՝ որ լա, արտասուք չուներ.
Ուզում էր խոսա, բայց լեզու չուներ։
Դրախտի լեզուն հենց ինքն մեր խոսքն ա.
Դրախտի ձենը հենց ինքն մեր սիրտն ա.
Դրախտի արտասունքն մպիտ, ծիծաղ ա։
Նրա լացի ձենը՝ սազ ու քյամանչա.
Աշխարքի քաշած ցավերն մտածելիս
Տխրելու փոխը սիրտդ վարդ է դառնում.
4140 Երեսդ լույս, հոգիդ զվարճանում։
Սովոր լեզուն հենց ուզում ա խոսի,
Սովոր բերանն ուզում ա գոռա.
Սովոր սիրտը մեր քիչ ա մնում, պատռի
Որ մեր սիրելիքն էլ էս իմանան,
Բայց տեսնում ես՝ որ ինչ որ սրտումդ կան
Ամենի սրտումն էլ էն ես տեսնում.
Լեզուն էնտուր ա Աստված մեզ տվել
Որ էս աշխարքումն մեր սիրտը հայտնենք
Բայց որ ամենի սիրտն ա քո սրտումն
4150 Քունն էլ նրանցում ջրի պես խառնվում
էլ ի՞նչ հարկավոր լեզու կամ բերան,
Ախ՝ էս աշխարքումն էլ էսպես պետք ըլեր.
Ո՛չ էնքան լեզուն՝ այլ սիրտը խոսեր։
Աստված տվեց լեզուն՝ մեր սիրտը հայտնենք
Բայց մենք մեր լեզուն՝ սրտի բալանիքը
Մեր էս սուրբ բերանն՝ մեր սրտի դուռը
Փակում ենք, կոխպում, այլ դռնով գնում
Լեզուն շինում ենք երկաթե կոխպեք,
Բերան շինում ենք պղնձի խուփը