Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


4160 Մեր սրտի դուռը լավ ամուր կապում։
Պատերով ներս գնում, չափարը քանդում.
Նոր խոռ բաց անում, էլ դուռը չշինում,
Մեկ պատ փուլ ածում, կամ տան տակիցը
Գետնի միջովն, մեկ սնդու բանում։
Մենք անց կենալիս կուզըկուզ անում
Կամ ո՛տներս կոտրում, կամ գլխներս ջարդում,
Կամ քար ա վեր ընկնում, գլխի, ոտի վրա
Կամ մենք երեսի վրա քյալամաղ
էնպես ենք տալիս, որ գլխըներս
4170 Հազար թիքա էլած՝ փորներս պռծնում։
Գողն, ու շունն ու գելն ու մեր հարամին
Աչքները կթած՝ հենց էս բանը կամին,
Քնած վախտին կամ մենք տանը չըլելիս
Մեր տունն են մտնում, կամ հենց տափ կենում
Թրով, թվանքով, ձիով, ասպարով
Գալիս մեզ սպանում տնով ու տեղով։
«Հոգի ջան՝ էդ ի՛նչ անում իմացա.
էդ քնքուշ, սիրուն ախպորս՝ անումն ա։
Իմ գառնուկ Մուսե, իմ հրեշտակ Մուսե.
4180 Հոգվոյս դու ծաղիկ, լուսնթագ Մուսե՛,
էրեցիր սիրտս աննման եղբայր
Գնացիր քեզ մատաղ դու օտար աշխարհ.
Բայազզու չռումն Ղոշավանքի տակն.
Դեռ երեքամյա սոված ու ծարավ
Ո՛չ քնքուշ մոր սիրտ քեզ մեկ ճար արավ.
Ո՛չ սուգ, ար՛տասուք, ո՛չ լաց պաղատանք
Ծաղիկ հասակիդ, անմեղ վիճակիդ
Թողի՛ր ինձ կարոտ, աննման լեզվիդ՝
Մանուկ քեզ թողի մեր նանի գրկին
4190 Գնացի ես Թիֆլիզ՝ վա՜յ իմ արևին.
Թո՛ղ փուշ էր դարձել այս իմ դառը ճամփեն,
Կամ ես էի ըլել քո մեկ ոտիդ փուշ,
Հետդ ման եկել, հետդ ցավ քաշել.
Հետդ միշտ սովել, հե՛տդ ծարավել,
Գո՛նե գլուխդ ձեռիս քրտինքդ սրբել.
Գո՛նե՝ իմ երեսս՝ անձեղ երեսիդ
Դրել, սգացել ու լալով համբուրել
Ոսկյա մազերովդ արտասուքս սրբել,
Քո ախի ձենը վայիս հետ խառնել.