Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տանը կախան անեն, գինին լցնեն
Կարասները պահեն, ու ջոկեն դնեն
4320 Իրանց բաժինը, սրանց հետ չխառնեն.
Որ իրանց աչքը բալքի էն տալիս
Վրեն չմնա, ու խեղճ հիվանդի
Սրտումը ցից ըլի, ու բուկը խեղդի։
Ինչ որ տա մարդ էլ, էն սրտով պտի տա
Որ աչքը խեր տեսնի, փորը կշտանա.
Ու տվողն էլ ողորմի ձեն տա.
Թե չէ քո աչքը քո տվածիդ վրեն կմնա։
Էն ժամանակը մեջը փուչ, օխտը հատիկ.
Քթիդ էլ դնես, քեզ նա հոտ չի տալ
4330 Բերնիդ էլ դնես, քեզ նա համ չի տալ
Բերանդ դնես քեզ լազաթ չի տալ
Ատամներդ կբռնի, աչքդ կքոռացնի
Բողազդ կծակի, փորդ կխորովի
Գլուխդ կփչանա, ու կմնաս անգլուխ
Մեռնելուցդ ետն էլ շան կարկաճի պես
Գյոռբեգյոռ կըլիս, ջուրը որ ընկնիս
Ջուրը չի տանիլ, կրակը որ ընկնիս,
Կրակը չի էրիլ, սարին որ դիպչիս,
Սարը եդ կփախչի, հորը որ ընկնիս
4340 Բերանը կփակի, ծառին դիպչելիս
Ծառը կծվա կփախչի քարին դիպելիս
Քարը ձեն կհանի, դաշտին առնելիս,
Ոտ կառնի կփախչի, քամին անելիս
Բերանդ ավազով, աչքերդ ախպով
Կլցնի ու քացու առաջին քցելով
էնքան կգլորի քարե քար կտա
էնքան կտրորի պատեպատ կտա
Գլխից քեզ խլի, շան առաջը կքցի,
Շանից կըխլի, առջից ձեռ կտա
4350 Ծովի տակից քեզ երկնքին կխփի.
Ամպիցըն կառնի կայծակին կտա
Դժոխքից կհանի անդունդը կխցկի,
Որ սար ու ձորեր քեզմեն բեզարած
Ծովեր ու ցամաք քեզանից զզված
Ամպերն թև կառնին, քեզանից կփախչին,
Ղշերր կգան աչքդ կփորեն,
Ձեռ չես ունենալ՝ որ նրանց դեն անես.
Բերնումդ բուն կդնեն կհոտացնեն