Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատամ չունենալ՝ որ նրանց կծես,
4360 Փորդ կծակեն, փորումդ կնստին,
Ոտ չես ունենալ, որ փախչես պրծնիս
էսպես հազար կտոր էլած, յարալու
Կմնաս մեկ տեղ, մեկ չոլում ընկած
Ղուշն անցկենալիս, վրեդ կծրտի,
Շունն անց կենալիս՝ վրեդ ցեթ կքցի
Կովն անց կենալիս, վրեդ կըկվի,
Ձուկն անց կենալիս, վրովդ կթռչի
Ուրուրն գլխովդ հեչ պտիտ չի տալ,
Հավն իր ճուտերովն կշտիդ քուջուջ չանիլ
4370 Չոբանն իր նախրով մոտովդ անց չկենալ
Հավն իր ճտովը, ղուշն իր բնովը
Ամպն իր թևերովն, կայծակն չախմա խռվն
Սարն իր ձորովդ բաղն իր ծառերով
Դաշտն իր ղռովն, գետն իր ձկներռվ
Ծովն իր խոր տակովն, երկինքն իր ամպով
Երկինքը դղրդալով ամպը գոռալով
Կա լծակն չախմախին տալովդ ճպկալով
Ծովը ծվալով, ջուրը թնդալով
Սարը դմբալով, ձորը դրնգալով
4380 Օձը ծղրտալով, ճիվը ճչալով,
Հավը հվալով, շունը կոնձալով
Գելը ոռնալով, կատուն կլավալով
Թև կառնին, կթոշին, ոտ կառնին, կփախչին,
Ձին իր պոչը, հավն իր ձագը
Ղուշն իր ճուտը, սարն իր ձորը
Ծովն իր տակը, ամպն իր անձրևը
Կայծակն իր կրակը, քարափն իր էրը, ճուխկն իր տերևն
Հողն իր գուզը ծառն իր քոքը
Խոտն իր թուփը, օձն իր ճուտը
4390 Փետն իր կրակը, քարն իր ավազը
Իրար ձեն կտան, հարայ հրոց կանեն
Ձագն հավի վրա, ճուտն ղշի վրա
Ձորը սարի վրա, տակն ծովի վրա
Անձրևն ամպի վրա, կրակն կայծակի,
էրը քարափի, քոքը ծառի վրա
Տերևն իր ճուխկը, ճուտն օձի վրա
Իրար քամակից, իրար եդևից