Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա, երեսս բարձին
Կամ խաղում էի, կամ մնում քնած։

Էն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի
Ճոճումն ձեռներս ձեր ճտովս քցած՝
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի,
40 Նանիկ ասելով, մնայի քնած։

Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ ջրի ափը,
էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը
Ուր ձեր առաջին ուրախ խաղայի,
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի։

Լալիս դուք լայիք ինձ հե՛տ՝ ցավելով։
Ծիծաղս տեսնելով, կամ ձենս լսելով,
Կանչեիք, «Արի՛ մոտս՝ Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջանին ղուրբան։

«Լաց մի ըլիր, ջանըս քեզ մատաղ կտամ,
50 Քեզ Ա՛ղասի ջան՝ քո ցավը տանիմ,
Սրբիր աչքերդ՝ գլխովդ ման գամ,
Նանը (մայր) կխռովի՝ անումիդ մեռնիմ»։

«Նանին կտանին, կմնաս աննան,
էլ ո՞վ կաթ կտա, էլ ով կպահի.
Նանին չես սիրում, նանն ըմբրիդ ղուրբան,
Թե դինջ չե՛ս կենալ, նանն էլ լաց կըլի»։

«Ափուն բազարը գնաց, քո չարը տանիմ,
Դադահ կբերի, որ խելոք կենաս,
Ափուն որ տ՛ուն գա, ես տանը չըլիմ,
60 Փախած քեզանից, ի՞Նչ ջուղաբ կտաս»։

«Քարին ձեռք մի՛ տալ, քարումն արին կա
Փետը դեն քցի, փետը վավա ա,
Իմ գառն Աղասին [1]պետք է ամենին
Վարդի պես ծաղկի, վարդի պես հոտ տա,
Սղբրի հետ խաղա, մեր սիրտն հովացնի,
Ղշի հետ խոսա, խնդա, ծիծաղի»։

Ախ էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում։
Ի՜նչ կըլեր որ ես էն վախտն էի մեռել,
70 Ձեր շվաքի տակին քնեի հողում։

  1. Վարդի պես