Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սիրելի մարմին՝ էնդուր համար մեր
Ապով մեծ պապը էնքան ծանր օրեր
4440 Քաշեց ու մեր մենծ էգին տնկեց ու շինեց
Որ մեռելները էն սուրբ բաժակովս
Կենդանիքն էլ նրա պաղերով
Գել ու ղուշ նրա շվաքի տակին
Նստին, դինջանան, քնին հովանան
Ուտեն, կշտանան, Աստծուն շատ փառք տան
Ողորմի ասեն, վեր բարին հիշեն։
Էնդուց սավահի հինգ բաղ էլ ունինք
Ծով ա մեր տունը՝ որ աշխարք վերցնի,
Ու աշխարք մտնի, ուտեն, փչացնեն
4450 Մեր տան բարաքյաթն, երբեք կտրվիլ չի։
Էս տուր համար ա, որ մեր օճաղին
Փիս մահ տարաժամն, ու ցավ կամ ազար
Հուրն հավիտյան ո՛չ բնավ դիպել ա,
Ո՛չ էլ կը դիպչի շնորհիվն Աստուծո։
«Էստուր համար էր՝ որ լուսահոգին
Տարեն յոթն անգամ օխտը ուղտ բարձած
Կամ օխտը ջորի անկաջիցը հետ
Լքցրած, բեռնած Աստուծո հոգով,
Թխվածք, ու քաթա, հավով ու թերթով
4460 Մորթած հաված խաշած ճուտերով
Խորոված գառով, ոտի ոչխարով
Եզով, գոմեշով, կովով ու ֆորթով
Խնձորն ու տանձը լիքը բեռներով
Գինին կարասով, մոթալը տկով
Պանիրն կճճով, ղավուրմեն բղղներով
Ինքն եդևն ընկած, նոքարներն առջին
Թուր ու թվանքով, զուգված զարդարված
Փշտովներն գոտկներին, թվանքներն ուսերին
Թրերը կապած, գտակները կոտրած
4470 Ալ մախմուռ կապեն հերդ ու հրոխպերդ
Սաղրի քոշերով, նուղայի գտակով
Զնգզնգալով դրմբդրմբալով, դնգդնգալով
Մեկ ղաթար սուրու մեծ քարվանի պես
Գնային սուրբ Աթոռն՝ որ ձեր դիլակը տա
Մայր էջմիածին՝ մեռոն օրհնեքին
Զատկին կամ պասին, կամ վարդավառին
Որ ուխտ անեն ու հոգևոր տիրոչ
Սուրբ աջն համբուրեն, օրհնությունն առնեն
Ու միաբանաց, բոլորի սիրտը շահեն