Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4480 ժամ անիլ տան ու պաշտու մեց բաժանեն
Մատաղ անեն ու հաց ուտացնեն
Որ նրանց սուրբ աղոթք՛ն մեր հոգուն հասնի
Մեզ էս կյանքումն էլ էն կյանքումը պահի։
«Նրա տարած բարին էնքան շատ էր ըլում
Որ գլխիցը բռնած մինչև ետին մոնթն
Կթաղկոսից մինչև էն եղին
Հոդաղն, ֆորթարածն, խաչապան, աշչին
Ուղտապանն, մեհտարն, եդին թվանքչին
Հազար ջան էն օր ուտում, կշտանում
4490 Մեր մեռելներին, ողորմի ասում
Ու մեր կենդանյացն օր ու ումբր խնդրում
Ձեր Ապով պապը հենց ինքն իր ձեռովը
Սինով, խոնչեքով, և իր նոքարովը
Խցեխուց տանում էր, ու նրանց բաժանում։
Երեք օր կենում, ժամ անիլ տալիս,
Բոլոր միաբանացը պաշտումեց տալիս.
էն երեք օրը սեղանի խարջը
Նա ինքն էր քաշում, ու նրանց կերակրում
Ամենի բերանն հենց նրան էր օրհնում,
4500 Հետը ոչինչ չէր նա մեզ բերում։
Նշխարք էր ըլում, չօրհնած մոմապատ
Երուսաղեմա սուրբ դաջած պատան
Կամ սուրբ Գեղարդի փոքր մոմահար.
Կամ էջմիածնա օրհնած սուրբ սոմին.
Կամ խաչալվա կամ օրհնած շիրբախտ.
Բազի անգամ էլ սուրբ մասնքները
Հանիլ տալիս ու տեսնում, համբուրում
Հակոբա աջը Հռիփսիմե գագաթն
Պետրոսի մատը ու սուրբ Գեղարդը
4510 Բոլոր մասունքը տեսնում, ուխտ անում՝
Եվ լիքը ձեռով սուրբ վարդապետին
Ձեռները լցնում, նրանց օրհնանքն առնում,
Բազի վախտ էլ որ դռնաբացեք էր ըլում
Բյուր ուխտավորից շատը նա տալիս
Բոլորին հաղթում փողով բաս մտնում,
Չալ չալ ռսկիքը շռռացնում
Եվ իր ասածը գլուխ էր տանում։
Տաճարի դուռը կամ վարագուրը
Աստվածածնա սուրբ ավագ սեղանի,