Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


4520 Իր ձեռով բանում, խալխը ներս թողում,
Որ ամենի աչքն սառած էր մնում։
Էս սուրբ խորհուրդ < ը > էն կնշանակի
Որ ով վարագուր կամ դուռը բաց անի,
էնպես էլ նրան արքայության դուռն
Նրա առաջին ինքն իրան կբացի
Բազի անգամ էլ խաշն էր ջրից հանում,
Ու Քրիստոսի կնքահայր դառնում,
էս բոլոր բաներն մեծ խարճ էր նստում,
Հանաք բան չի՝ թե տարին օխտն անգամ
4530 էնքան բազմությանն հաց տաս, փող բաշխես։
էլի մեր օճախն լիքն էր ու անհատ
Հազարը գնում, հազարը մնում,
Չունքի Աստծո աչքն մեզ վրա քաղցր ըլում։
«Էս էլ չէր հերիք տարին հինգ՜ անգամ
Հինգ նավակատեաց ժամ անիլ տալիս։
Մատաղ անում միշտ ժամոց, գանձանակ
Ոչխարներ, եզը մորթում և տնանկ
Աղքատաց մեր տուն բերում, հրավիրում
Վերցնում, խմացնում ու ճամփու քցում
4540 Խաչ ու խաչպառով, խնկով, բուրվառով
Տեր տեր շուրջառով և ավետարանով
Գնում էր արդար սուրբ մեռելների
Գերեզմանն ու հողն օրհնում, մոմ վառում։
Հանգստարանումն խալխը նստացնում
Ու մեր հացատունն իշխանքը կանչում,
Սաղ օրը ուտում, խմում, ողորմի ասում։
Զատիկ էր գալիս թե ջրօրհնեք
Ժամոցն, խունկն ու մոմն ու նրա պաշտումեք
Գանձանակն ու տուրքն մեկ ձեռով տալիս
4550 Որ մյուս ձեռը հեչ չէր իմանում։
Էստուր համար մեր տունն ծով էր դարձել
Լցվել, դրմբում ու հենց դուս թափվում։
Էստուր համար մեր բաղն ծով էր էլել,
Հազար ղուշ, մարդի պտղով կշտացնում։
Էստուր համար մեր որդիք ու զավակք
Հազար ճուխկ տալիս, ծաղկվում, կանաչում։
Մեր մի ձենի տուտն Հնդստան էր հասել
Մեր սուրբ հացի տակն Ֆռանկստան գնացել։
Հազար բերան մեզ օրհնում, փառք տալիս