Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


4560 Հազար լեզու մեզ գովում, գոհանում։
«էստուր համար մեր բոլոր օճախումն
Ո՛չ ղուլ, ընկնավոր, մարդագել ըլում.
Ո՛չ խուլ, ո՛չ քոռ, կաղ, ո՛չ անդամալույծ
Սրբերն էլ էին մեզանից միշտ գոհ
Խաշերն էլ էին միշտ շնորհակալ.
Մեր խունկն ու մումը միշտ պատրաստ հազիր
Ձին թամքած տանը, նոքարը փեշը գոտկումն
Գառը կապած տանը՝ կովը դռանը.
Գինին տկերով լիքը բերանն կապած,
4570 Տաշտը հացով, քաթով, թխվածքով լցված
Հավի թևերին ղոչի ոտները
Կապած գոմումը խոտի վրա պարկած.
Հարսներս զարդարված, տղերքս զուգված,
Թվանքներն ուսին, ասպապը քցած,
Քյահլան ձիաները տակներիև փրփրած.
Օրզանդվին տալիս, թոզը երկինքը հասնում
Կոխքներին հուփ տալիս, թև առնում թռչում,
Ղամշին բարձրացնելիս՝ իրանց կտրատում.
Լգամը քցելիս ղշին վեր բերում,
4580 Թամքը դնելիս գետինը դողում,
Վրեն նստելիս հինգ գազ կռանում,
Նստած ժամանակդ ամպերին դիպչում։
Էսպես հազրված մենք տանով, տեղով
էլով, գյունով, ճտով, հավով, ոչխարով
Որդով, դրացով, մեր բոլոր խալխով.
Գնում էինք կամ սուրբ Մուղնու վանքը
Որ մուրազդ տա, ու Գեղարդավանքը
Կամ սուրբ Սարգիսը, կամ Գեդառքելը
Կամ սուրբ Մինասը, կամ Ծաղկավանքը
4590 Կամ էջմիածին, կամ Հանավանքը
Հարսներ ձիու վրա տղեն առաջին
Կամ աղջիկն գրկին կամ կապած դոշին,
Չարսավը քցած, տուտը ձիու տակին,
Կարմիր գյուլբանքով բուկները կապած.
Գլխներին ոսկի, ոտին սաղրի քոշ.
Զառ մինթանով ու դիբա արխալղով
Սամուրե քրքով ու ալ մովի շապկով,
Աչքերը դեղ դրած, ունքները հինա.
Ձեռները մատանքով, դոշերը շարքով
4600 Մազները մարգարտով, բուգները ոսկով