Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շարած, զարդարած ոսկե խնձորի պես
Որ ով տեսնում էր՝ հենց էն էր ուզում
Չուտի, չխմի, ու նրանց նայի
Ոչխարն իր ոտով, ու կովն իր ֆորթով
Պաշարն ա գինին, խունկ ու մումն, հավով,
Իշանոնց, ղաթրի, ձիու վրա կապած.
Ջահել տղերքը հենց դասթա կապ < ա > ծ
Ջիրիդ խաղային, մեզ մխիթարեին
Իրանց հունարը աղջկանց, հարսներին
4610 Ցույց տային՝ որ նրանք մտքներումն ասեն
Աժդհա են սրանք, հո տղերք, մարդ չեն։
Սրտների ուզածն աչքի տակն առնեն։
Որ գան տուն, իրանց ղաշլի թիքեն
Բաշերին դնեն՝ որ ագռավն տանի
Որ կողմը տանի, նրանց իմաց անի
Թե հենց էն սարի, ձորի քամակին
Թե հենց ծառի, քոլի, թփի տակին
Կանգնած սպասում ա իրանց սիրելին,
Աչքերը ջուր կտրած, լերդը չորացած
4620 Ախ ո՜խ քաշում։ Նրանց անումը տալիս.
Ո՛չ աչքը քուն, ոչ ուշ, միտքը ղարար
Ո՛չ հաց միտքը գալիս, ո՛չ ջուր, ո՛չ գինի
Ղուշն ա անց կենում, ղշին ձեն տալի
Ջուրն ա անց կենում, ջրի հետ լալի
Քամին ա փչում, քամու հետ շնչում,
Ամպն ա թռչում, գոռում գլխովն անց կենում
Ամպի հետ գոռում, ամպի հետ թռչում
Ամպին աղաչում, ամպին պաղատում
Իր աչքի սուգը, իր սրտի դարտր
4630 Լալով, ողբալով, ամպերին ասում։
«Կիտվել գնում էք՝ ա՛յ սպիտակ ամպեր
Աստված կհաջողի ձեր ճամփեն ձեր մտքեր։
Արևելքի բնիցն, թե արևմտից
Հյուսիսի ճանկից, թ՝ հարավի բերնից
Ծովերի տակիցն, թ՝ սարերի գլխից
Թռել գնում էք ձեր մուրազն առնիք։
Հախ միայն տերը ձեր մուրազը տա։
Դվորն էլ գնաք, ձեր բանն հաջողա։
Ախ սիրուն ամպեր գարունքվան ամպեր
4640 Ջուր առած, լցված, գնաք դուք ամպեր.
Կրակ գոգ արած ու ծխով լցված
Մեկ դհիցը գաք, մեկ դհով գնաք.